>

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը:


«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Արցախի Հանրապետության մարտակարգերին, զորամասերի մշտական տեղակայման վայրերին, ինչպես նաև բնակավայրերին, մայրաքաղաք Ստեփանակերտին հասցրել է հռթիառահրետանային, հարվածներ՝ օգտագործելով օդուժը, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ներ»,- հավելեց Սարգսյանը:








Քոչարյանի զոհերը

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել:


Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը:

Հայկական կողմը խոցել է հակառակորդի ուղղաթիռներ և ԱԹՍ-ներ: Մարտերը շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են։ Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։



Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->