ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Քոչարյանի զոհերը
Այս մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազանգ է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև:
Հեռախոսազանգի ընթացքում քննարկվել է Արցախյան հակամարտության կտրուկ սրացման իրավիճակը:
Ռուսական կողմը լուրջ անհանգստություն է հայտնել լայնամասշտաբ պատերազմական բախումների վերսկսման կապակցությամբ:
Նշվել է, որ հիմա կարևոր է նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացումը կանխելու համար:
Իսկ գլխավորը` անհրաժեշտ է դադարեցնել պատերազմական գործողությունները»:
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն