Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Tert.am-ը:
Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը կայունանա»,-ասել է Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Сообщение Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն