>

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիս է հրավիրել Ստեփանակերտում։ Ասուլիսին հնչած որոշ հայտարարություններ՝ ստորև։

Այո, պատերազմ մենք սպասում էինք։

ՊԲ-ն հիմնականում պատրաստ էր պատերազմին առավոտյան յոթին։

Հարձակումը ամբողջ երկայնքով մեկ էր՝ Օմարից մինչև Արաքս։




Քոչարյանի զոհերը

Ունենք կորցրած դիրքեր՝ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում։





Ունենք տասնյակ զոհեր։ Ունենք տասնյակ վիրավորներ։ Ունենք վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ունենք զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։

Ձեռագիրը նույնն է, ինչ ապրիլյան օրերին, բայց մասշտաբները անհամեմատելի են։

Բայց ուզում եմ հայտարարել, որ մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։

Օգտագործում են թուրքական բանակի հիմնական ժամանակակից զենքերն ու զինամթերքը։


Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։

ՊԲ-ն պատվով կատարում է իր առջև դրված խնդիրը։

Այն հարցերը, թե դիրք կորցրել ենք, թե ոչ․․․ դիրք կորցրել ենք, կարող է նաև կորցնենք, դիրքեր գրավելու ենք հաստատ։ Ուզում եմ հայտարարել՝ պատերազմի արդյունքները կոնկրետ մեզ համար կանխատեսելի են։

Այն ծրագիրը, որն ունի թշնամին, ձախողվելու է։

Ունեն կորուստներ՝ հարյուրավոր։ Տասնյակ տեխնիկա, տասնյակ անօդաչու սարքեր, ուղղաթիռներ



Ունենք հետախուզության տվյալներ և նաև չհաստատված փաստ թուրքական ինքնաթիռի խոցման։

Տանսյակ ուղղաթիռներ, ամեն րոպե խփվում են։

Ամենակարևորը՝ օգտագործվում են թուրքական ժամանակակից անօդաչու սարքեր, որոնցով Թուրքիան հպարտանում էր վերջին ամիսներին։

Սա կենացմահու պատերազմ է, և մենք տալու ենք այս կենացմահու պատերազմը։

Պատերազմ է իր բոլոր կանոններին համապատասխան։

Պետք է պատրաստ լինենք բոլոր պատերազմի սցենարներին՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ։

civilnet.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->