>

Ադրբեջանին՝ Իսրայելի օգնության մասին գրառում է կատարել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը.

«Երեկ Իսրայելում սկսվեց այսպես կոչված դատաստանի օրը, երբ հրեաները, ըստ ավանդույթի, պետք է ապաշխարհեն և ներողություն խնդրեն բոլոր նրանցից,




Քոչարյանի զոհերը

ում ցավ ու տառապանք են պատճառել։ Իսրայելում դատաստանի օրը գրեթե դադարեցվում է տրանսպորտի երթևեկությունը, չեն աշխատում զվարճանքի կենտրոնները:




Ավելին, այժմ նշվում է Եգիպտոսի և Սիրիայի հետ 1973-ի արյունալի պատերազմի տարելիցը, որի ժամանակ զոհվեցին ավելի քան 2500 իսրայելցի զինվորներ։


Բայց նույնիսկ դատաստանի օրը՝ երեկ և անցած գիշերվա ընթացքում Իսրայելի հարավային ռազմական օդանավակայանից վայրէջք և ռազմական նշանակության բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ընկերության ինքնաթիռները, որոնք Արցախի խաղաղ բնակիչների մահվան պատճառն են։

Ընկերներ, ես ամաչում եմ և ցավում կատարվածի համար:


Բայց ես նաև ուզում եմ հարցնել Հայաստանի ԱԳՆ-ին և Իսրայելում Հայաստանի դեսպանին` դուք ինչ-որ կերպ կարձագանքե՞ք այդ փաստին։ Առայժմ այն տպավորությունն է, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատունը քնել է հրեական դատաստանի օրվա կապակցությամբ և ոչ մի կերպ չի արձագանքում տեղի ունեցածին»։

Сообщение «Իսրայելի օդանավակայանից ռազմական բեռով օդ են բարձրացել ադրբեջանական Silk Way ինքնաթիռները»․ Լապշին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->