>

ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական դասակ՝ կազմված վարչական աշխատակիցներից և ուսանողներից:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով սկսված մարտական գործողությունները շարունակվում են:





Արցախին օգնություն ցուցաբերելու և իրենց ներուժը հայրենիքի պաշտպանության գործին ծառայեցնելու նպատակով ԵՊՀ-ում ձևավորվել է կամավորական ջոկատ, որն այսօր համալսարանի բակից ուղևորվեց Արցախ:





Կամավորական ջոկատի անդամներն իրենց հետ որպես օգնություն վերցրել են սնունդ, դեղորայք և անհրաժեշտ այլ պարագաներ:


Ի դեպ, ԵՊՀ ՈՒԽ-ն նախաձեռնել է անհրաժեշտ իրերի՝ ծխախոտի, պահածոյացված ու չփչացող սննդի, առաջին անհրաժեշտության այլ պարագաների հավաքագրում առաջնագիծ ուղարկելու համար:



Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ 6-րդ հարկ, ՈՒԽ սենյակ, այսօր՝ 15:00-ից մինչև 22:00-ն: Հավաքագրումը շարունակվելու է մի քանի օր:

աղբյուր

Сообщение ԿԱԶՄԱՎՈՐՎԵԼ Է ԵՊՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԴԱՍԱԿ, ՈՐՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->