>

168.am-ը գրում է.

«Վրեժը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսին, ապրում էր վարձով՝ մայրիկի և 5 տարեկան եղբոր հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 19-ամյա Վրեժ Բարսեղյանի մորեղբոր կինը՝ Նարինե Վարդիկյանը:




Քոչարյանի զոհերը

«Վրեժը մի տեսակ ուրիշ երեխա էր, ամեն ինչի նկատմամբ հետաքրքրություն ուներ, շատ ուրախ երեխա էր:




Իրա մաման այնքան դժվար է իրեն մեծացրել՝ առանց պապայի, փոքր տարիքից շատ մեծ դժվարությամբ մեծացրել է ու ամեն ինչ անում էր իր երեխու համար: Քեռին դասավորել էր, ոսկու շուկայում ոսկերչություն էր սովորում, սիրում էր այդ գործը:

Վրեժը 2 դպրոց է հաճախել, 2 դպրոցներում էլ ընկերներ ունի, տնօրեններն ու դասատուներն էլ են զանգահարել, բոլորը եկել են, բոլորը ցավում են»,- ասաց նարինե Վարդիկյանը:


Նրա խոսքով՝ Վրեժը վերջին անգամ մոր հետ էր զրուցել, դեպքի նախորդ գիշերը.

«Դեպքի նախորդ օրը երեկոյան զանգահարել է մայրիկին, նրա հետ է խոսել, ասել է, որ ինքը շատ հոգնած է ու պառկում է քնելու, ասել է՝ ես հետո կզանգեմ, մամ, շատ հոգնած եմ:


Ուրիշ ժամանակ զանգում՝ երկար խոսում էր բոլորիս հետ, իսկ այդ օրը միայն մամային զանգեց, ու մաման ասում էր՝ ինքը շատ տխուր էր»:

Նարինեի խոսքով՝ Վրեժի դին արդեն ճանաչել են, և վաղը հոգեհանգստի արարողությունը կկայանա:

Նյութի աղբյուր՝ 168.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->