>

«Կռիվ է ու կռիվի վիճակը չի կարելի ասել, որ դրական կողմ չունի։ Մենք գիտեինք, որ իրենք պետք է հարձակվեն, դրա մասին ես էլ եմ գրել»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերս Արկադի Տեր-Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ շատ վատ է, երբ միջազգային հանրությունը Ադրբեջանին ու մեր երկրին հավասար կոչերն է անում, որ դադարեցնեն կռիվը. «Բայց մենք լավ գիտենք, որ Հայաստանը ոչ մի անգամ նախահարձակ չի եղել, մեզ այդ կռիվը պետք չէ, մենք այն ինչ ունենք, դա պետք է պաշտպանենք։ Այդ քայլն այսօր Ադրբեջանն արեց Թուրքիայի թելադրանքով։ Թուրքիան ունի իր նպատակները և դրա համար Ադրբեջանին ստիպեց, որ Ղարաբաղը վերցնի։ Իրենք ունեն շատ մեծ պատրաստվածություն՝ մարդկային, զինվորական, տեխնիկայի, բայց այդ ամենը մեկ օր չդիմացավ մեր բանակին»։







Քոչարյանի զոհերը

Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, որ այստեղ ցավալին այն է, որ մարդկային կորուստներ ունենք. «Սակայն այս երկու օրը տեսնում մենք, որ հաջողությունը մեր կողմն է, սակայն սա մի քանի օրվա կռիվ չէ, այս կռիվը երկարատև կլինի, սա ապրիլյան պատերազմի նման չէ։ Մենք շատ բացասական կողմեր ունենք, բայց մեկ դրական կողմ ունենք և դրա համար կարող ենք ասել, որ հաղթանակը մեր կողմն է՝ մենք դժվար պահին բոլորս միանում ենք, իրար օգնում ենք։ Բոլորն ուզում են մի բանով օգտակար լինել՝ կապ չունի աղջիկ է, կին է տղա է, ինչ տարիքի է։ Մենք բանակի կողքին ենք, ամեն ինչով պետք է օգնենք և ազգ-բանակն այսօր պետք է աշխատի։ Ոչ թե պետք է մտածենք, այս կռվում հաղթելու ենք, թե չէ, այլ անպայման պետք է հաղթենք»։

Դիտարկմանը, թե կապ հաստատել է սահմանի հետ, ինչ ուղղություն է տվել զինծառայողներին, Արցախյան ազատմարտի հերոսն ասաց, որ ամեն ինչ նորմալ է և որ ամենակարևորն է՝ խուճապ չկա. «Իրենց վրա այնքան զինամթերքով են հարձակվել, բայց զարմանալի է, որ խուճապ չկա և ինչպես ճանճերին ես խփում, այնպես մերոնք խփել են։ Էդքան խոսում են, որ թուրքական բանակը հզոր է, այսինչ տեխնիկան ունի, միլիարդների փող են ծախսել, բայց մեր բանակի դեմ անզոր է, հաջողություն չունեցավ։ Հաջողությունը մեր կողմից է։ Միակ բացասական կողմն այն է, որ ունենք մարդկային կորուստներ, թե չէ սահմանը պահպանում են մեր զինվորները»։


Հարցին՝ այս անգամ Բաքվում թեյ կխմենք, Արկադի Տեր-Թադևոսյանը նախ ժպտաց, հետո պատասխանեց. «Բաքուն շատ սիրուն քաղաք է, պետք է հասկանանք, որ Բաքվի կեսը հայկական թաղամաս է, հայերն են սարքել՝ Գյուլբենկյանը, Ղուկասովը։ Ես ֆանտազիոր չեմ, բայց ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են Բաքվում չայ խմել, եթե հրավիրեն, ես էլ կգնամ։ Բայց ես ուզում եմ, որ Բաքուն մնա Բաքու, մնա այն մարդկանց ձեռքը, ովքեր այդտեղ ծնվել են, ապրել են՝ թալիշներին, լեզգիներին.. այդ մարդիկ միշտ հայերին լավ են վերաբերվել։ իմ կարծիքով, այս կռիվն այսպես չի լինի, որ խաղաղություն լինի, այս կռիվը պետք է ավարտվի այնպես, որ ադրբեջանը փլվի, մաս-մասի վերածվի, այն մարդկանց երկիրը լինի, որոնց ջուրն ու հողն է այնտեղ, մենք էլ գնանք իրենց հետ չայ խմենք»։


 

Сообщение Ֆանտազիոր չեմ, բայց ողջունում եմ այն մարդկանց, ովքեր ուզում են Բաքվում չայ խմել, եթե հրավիրեն, ես էլ կգնամ. Կոմանդոս (տեսանյութ) появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->