>

Օրերս Երևանում կայացած հանրահավաքի նկատմամբ մեծ էր նաև արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրությունը: Ահա, թե ինչպես է արձագանքել համաշխարհային մամուլը Փաշինյանի հավաք-հաշվետվությանը.


Ռուսական Ռեգնում գործակալությունը` «Փաշինյանը ամփոփում է 100 օրվա կառավարումը»  հոդվածում ուշադրություն է հրավիրել հատկապես ոստիկանության կողմից ձեռնարկած անվտանգության աննախադեպ միջոցառումների վրա: Ինչպես նաև ընդգծել` Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ այսօր հայ հասարակության ներսում վերացել են բաժանարար գծերը:







Քոչարյանի զոհերը

Ռուսական մեկ այլ լրատվամիջոց՝ Ինտերֆակսը, անդրադարձ է կատարել  Փաշինյանի՝ սահմանադրական բարեփոխումներ սկսելու նախաձեռնությանը՝ այդ քայլը որակելով «իբրև միակ հնարավոր տարբերակը վարչապետի հրաժարականից խուսափելու համար»:

Ինչպես և սպասվում էր  Փաշինյանի ելույթին բուռն է արձագանքել հատկապես ադրբեջանական մամուլը: Haqqin.az-ն իր հրապարկման  մեջ շեշտը դրել է վարչապետի՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ արված սկանդալային հայտարարության վրա:


Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր, որ նախորդ բոլոր իշխանությունները բանակցել են միայն հողերը հանձնելու շուրջ: Լրատվամիջոցը նաև հատուկ ուշադրություն է հրավիրել վարչապետի այն պնդման վրա, որ որևէ փաստաթուղթ, որը կվերաբերվի Արցախյան հակամարտության կարգավորմանը, չի ստորագրվի ժողովրդից թաքուն՝ նրա թիկունքում:


Երևանում կայացած հանրահավաքին են անդրադարձել նաև BBC ռուսական ծառայությունը. «Հայկական սիրո հեղափոխության արդյունքները» հոդվածում խոսվում է վարչապետ Փաշինյանի կառավարության100 օրվա ընթացքում գրանցած հաջողությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական ցուցանիշների բարելավման և երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման մասին:

Աղբյուր՝ Lurer.com

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->