>

Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շրջկենտրոնի ղեկավարը։


«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել է ղեկավարը։








Նա նշել է, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է։


Երեկ շուրջ 50 արկ է ընկել շրջկենտրոնի վրա. «Տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան»։

Հադրութում խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ

Երկրորդ օրն է՝ հակառակորդը տարբեր զինատեսակներից ռմբակոծում է Հադրութի բնակավայրերը: Վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ խաղաղ բնակիչների շրջանում ունենք վիրավորներ ու զոհ: Մեր նկարահանող խումբն այսօր Հադրութ քաղաքում էր, որտեղ օրն համեմատաբար հանգիստ է անցել:

Опубликовано Արցախի Հանրային Հեռուստատեսություն / Artsakh Publiс TV Понедельник, 28 сентября 2020 г.

 



Сообщение Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում կին է զոհվել․ կան վիրավորներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->