>

Պաշտպանության բանակը երեկ տեղեկացրել է, որ հայկական կողմն ունի 84 զոհ:


Պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական հարձակումը հետ մղելու ընթացքում զոհված 84 զինծառայողների անունները։ Նրանցից մեկը՝ 19-ամյա Դավիթ Բադալյանը, Արարատի մարզի Մասիս քաղաքից էր:





loading...


Դավիթ Բադալյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող էր։


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Դավիթի եղբայրը ծառայության մեջ է գտնվում: Նա ունի թույլտվություն եղբոր հուղարկավորությանը մասնակցելու համար:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin