>

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

• Ասեմ, որ առաջին օրը, երբ Ադրեբջանը հասցրեց մասսայական օդային և հրթիռահրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր, խոսակցությունը նոր ճակատ բացելու մասին չէ, այլ այն մասին, որ առաջին օրվանից այս ճակատն օգտագործվել է։




Քոչարյանի զոհերը

• Փաստացի ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից։ Բացարձակ որևէ բան չենք բացառում, թիրախավորումն ինքնին արդեն պրոցես է։





• Քաղաքացիական օբյեկտի վրա ԱԹՍ հարվածից զոհեր կամ վիրավորներ չկան, բայց դեռ ճշտում ենք։

• Երկու-երեք րոպե առաջ ապատեղեկատվություն տարածվեց էլի բարձրաստիճան զինվորականների և Մարտունիի զորամասի ամբողջովին ոչնչացվելու մասին, դրանք չեն համապատասխանում իրականությանը։


• Նախիջևանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է, զգոնությունը պահում ենք, դժվար է ասել ինչ կլինի։

• Քելբաջարում գիշերը ընթացել են մարտեր, չեմ կարող ասել ինչքանով են թեժ եղել։



• Այս պահին Վարդենիսում համառ մարտեր չկան, բայց հարվածներից հետո բնականաբար մարտեր լինում են։

• Մեր պահեստազորայինների ներգրավվածությունն ունի հատուկ կանոնակարգված բնույթ, այնպես չէ, որ պահեստազորայինները տարվում են ու անմիջապես մարտի են նետվում, մեր ԶՈւ-ն հրատապ դրա կարիքը չունի։

Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել. Հավանական է ուղղաթիռներ:


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->