>

Hraparak.am-ը գրում է․


Այսօր Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում տեղի կունենա 30-ամյա Հովհաննես Խաչատրյանի հոգեհանգիստը։





loading...


Նա զոհվել է սեպտեմբերի 27-ին, Քարվաճառում՝ «Շղթա» կոչվող պոստերի մոտ, որը եղել է սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին թիրախը։ Երկու ամսից պետք է ծնվի նրա զավակը։


Հովհաննեսը ինքը զոհված ազատամարտիկի որդի է։ Նրա ընկերը՝ Արթուրը «Հրապարակին» ասաց․«Իր հայրը իրեն չտեսավ, ինքն էլ իր երեխային»։

Արթուրը հիշելով իրենց վերջին՝ մեկ շաբաթ առաջվա զրույցը Հովհաննեսի հետ՝ ասաց, որ նա ինչ-որ կանխազգացում ուներ։ Նախ ասել է, որ ամեն ինչ լավ է լինելու, հետո ավելացրել է«եթե էս անգամ միամիտ մի բան լինի իմ հետ, տղերք, իմ գլխի վերևը կկրակեք»։



Արթուրը հավելեց․«Թաղումը լինի, թաղենք ու մենք էլ բոլորս գնում ենք սսհման»։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin