>

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները խափանելու համար՝ հայտարարելով, թե Բաքուն «հավատարիմ է բանակցությունների բովանդակությանն ու ձևաչափին»։


Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե թեժ հետքերով» հաղորդման ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու երկրների ղեկավարն էլ՝ տեսակապի միջոցով։ Նա վստահեցրել է, որ Ադրբեջանը միշտ «կառուցողական է եղել» բանակցություններում՝ հայկական կողմին մեղադրելով դրանք խափանելու մեջ։








Քոչարյանի զոհերը

«Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հակամարտության միայն երկու կողմ կա։ Հակամարտության բոլոր կողմեր չկան, դա սխալ մեկնաբանություն է, կա միայն երկու կողմ՝ Հայաստան և Ադրբեջան»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Սակայն Հայաստանի վարչապետը, ըստ նրա, հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ «Այդ դեպքում ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել։


Եթե նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, և հավելում, որ մենք պետք է բանակցություններ վարենք խամաճիկային ռեժիմի հետ, ապա այդպիսով փորձում է կոտրել բանակցություների ձևաչափը, որը գոյություն ունի արդեն 20 տարի։



Նշանակում է՝ Հայաստանը գիտակցաբար խափանում է բանակցային գործընթացը, առաջ է քաշում անընդունելի պահանջներ»,- ասել է Ալիևը՝ հերթական անգամ կրկնելով Բաքվի թեզը, որ հուլիսին 12-ին և սեպտեմբերի 27-ին Հայաստանն է սադրանքի դիմել՝ իբր նախահարձակ լինելով։

Сообщение Ալիևը կրկին Հայաստանին է մեղադրել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->