>

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը վտանգված է։ Մասնավորապես՝ գրում են, որ Երևանում և Ստեփանակերտում Փաշինյանի դեմ հեղաշրջում է նախապատրաստվում, և իբր Հայաստանը «նոր հոկտեմբերի 27-ի շեմին է»։


Նոր իշխանությունների համակիրները «պահանջում են» խստացնել վարչապետի անվտանգությունը։ ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը դա անհնար է համարում․







Քոչարյանի զոհերը

«Եթե պարոն Փաշինյանի անվտանգությանը վտանգ սպառնա և ինչ-որ բան լինի, ես վախենում եմ այն հետևանքներից, որոնք կլինեն Հայաստանում։ Կարծում եմ՝ այդ դեպքում նախկին ղեկավարների ու նրանց ընտանքիների անվտանգությունը որևիցե մեկը չի կարող այլևս երաշխավորել, ուստի այդ խոսակցությունները համարում եմ շատ վտանգավոր»։


Ալեն Սիմոնյանը կարծում է, որ տարածվող խոսկացությունները սադրանքներ են և շատ զգույշ պիտի լինել այդպիսի բաներ տարածելիս։ Դա կարող է լինել արկածախնդիրների և սադրիչների ձեռքի գործը․

«Որևիցե մի իշխանավոր լինի՝ Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը լինելու են շատ մեծ վտանգի տակ՝ կապված հանրային արձագանքի և դրա հնարավոր հետևանքների հետ։ Կարող է՝ ՀՀ երկրորդ, երրորդ նախագահներին բերեն հրապարակ, Չաուշեսկուի ճակատագրին արժանացնեն։ Հետևաբար՝ կրակի հետ խաղալ չարժի, և կոչ եմ անում նման հայտարարություններից ու նման տեղեկատվություն տարածելուց զերծ մնալ, առավել ևս, որ իրենցից վախեցող չկա»։


Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->