«Հարգարժաʹն Ռոբերտ Քոչարյան, զանգեʹք Վլադիմիր Վլադիմիրովիչին». Մգեր Արմենիա — ingablog

Երեխայի սեռը որոշելու ոչ գիտական եղանակները


«Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը:



Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, ես եղել եմ Ստեփանակերտում, տեսել ամեն ինչ:

Դա սարսափելի է՝ սպանված զինվորներ ու խաղաղ բնակիչներ, վշտացած ընտանիքներ: Թուրքիան ու Ադրբեջանը հարձակվել են Արցախի Հանրապետության ու Հայաստանի վրա, ուզում են խլել մեր հողերը:

Մինչ Նիկոլ Փաշինյանն Ալիևին համարում է քաղաքակիրթ ու կառուցողական նախագահ, այդ ֆաշիստ Ալիևը և նրա եղբայր ֆաշիստ Էրդողանը սպանում են խաղաղ հայրենակիցներիս:

Խնդրում եմ զանգեք Վլադիմիր Վլադիմիրովիչին, այս պատերազմը միայն Ռուսաստանն է ի զորու կանգնեցնել:

Հարգանքներով՝ ՌԴ և ՀՀ քաղաքացի, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիա»:


 


Сообщение «Հարգարժաʹն Ռոբերտ Քոչարյան, զանգեʹք Վլադիմիր Վլադիմիրովիչին». Մգեր Արմենիա появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin