Հուսով եմ, հասկանում ենք ինչ վիճակում ենք:
Հուսով եմ, հասկանում ենք, որ սրա մեջ կարող էինք չլինել. Սա հատկապես վերաբերվում է հրադադարին հաջորդած երկրի կեղեքման 20-25 տարիներին:
Քոչարյանի զոհերը
Հուսով եմ, հասկանում ենք, որ սա հետևանք է կախյալ երկիր դառնալու, սեփականը չստեղծելու ու այլոց վրա հույս դնելու:
Հուսով եմ հասկանում ենք, որ հերոսանալու տեղ ու ժամ չէ, այլ առավելագույն կազմակերպված լինելու, ու յուրաքանչյուրին իր կարողությամբ հակազդման պրոցեսի մեջ ներգրավելու:
Հուսով եմ հասկանում ենք, որ այս կախվածության պայմաններում ակամայից հայտնվել ենք այլոց ստեղծած խաղի մեջ, որտեղ որոշել են, որ պարտվողը մենք պետք է լինենք:
Հուսով եմ հասկանում ենք, որ հետ քայլ չկա և այս խաղից չենք կարող պարտված դուրս գալ:
Հուսով եմ հասկանում ենք, որ այսուհետ ապրում ենք այսօրով` հիմա և այստեղ, քանզի բաց ենք թողել ապագան մեր օգտին կառուցելու բազում հնարավորություններ:
Բայց ամենաշատը հուսով եմ, որ նրանք, ով հիմա կազմակերպման և ուժերն ու ռեսուրսները ճիշտ ու ռացիոնալ օգտագործման պատասխանատուն են, այս ամբողջ թվարկածս և մի բան էլ ավելին ԵՆ հասկանում:
Сообщение Հուսով եմ հասկանում ենք, որ հերոսանալու տեղ ու ժամ չէ, այլ… Օգտատիրոջ դիպուկ գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.
Նյութը պատրաստեց ingablog.ru-ն