>

Մեծ դասականը, թերևս, միաժամանակ և ճիշտ է, և սխալ, քանի որ տարբեր մարդկանց համար երջանկությունը նույնպես չի կարող միանման լինել: Բայց ընտանեկան երջանկության հասնելու երկու կարևոր նախապայմանները, իսկապես, առկա են բոլոր երջանիկ ընտանիքներում: Դրանք են փոխըմբռնումն ու հետաքրքրությունների ընդհանրությունը:

Իսկապես, չէ՞ որ շատ դժվար է երջանիկ համարել այն մարդկանց, ովքեր ապրում են միևնույն հարկի տակ և չունեն ընդհանուր հետաքրքրություններ: Ընդ որում պարտադիր չէ, որ հետաքրքրություններն ամեն ինչում համընկնեն: Պարզապես շատ կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար վճռական պահերին հակասություններ չծագեն: Հենց այդ ժամանակ է, որ օգնության է հասնում փոխըմբռնումը:




Քոչարյանի զոհերը

Սիրել նշանակում է ոչ թե տեսնել միմյանց, այլ նայել միևնույն ուղղությամբ: Ոչ պակաս կարևոր է, որ ամուսիններն ունենան ընդհանուր զբաղմունք: Եթե ձեր հետաքրքրությունները համընկնում են, և դուք հաճույք եք ստանում միևնույն բաներից, ձեր կյանքի ռիթմերը մեծ մասամբ համընկնում են, և դուք միշտ զրույցի ընդհանուր թեմա եք գտնում:




Ընդհանուր գործի առկայությունը «սոսնձում» է ընտանիքի անդամներին, և ներընտանեկան քննարկումների հնարավորություն ընձեռում: Աշխատեք հնարավորինս շատ շփվել միմյանց հետ: «Երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են»:

Անժխտելի է, որ ընտանիքում բոլորիս համար էլ ամենակարևորը հասկացված լինելն է, առավել ևս՝ նրա կողմից, ում հանդիպել ենք ճակատագրորեն և ում հետ ապրում ենք միևնույն հարկի տակ: Դիմացինի կողմից ըմբռնողության դրսևորումն օգնում է համոզվել սեփական իրավացիության մեջ և ինքնավստահություն ձեռք բերել: Դա նաև օգնում է հասնել հոգեկան հանգստության, որին ձգտում ենք ամենքս:


Գիտականորեն ապացուցված է, որ երեխան որքան շատ մարդկանց հետ է շփվում, և որքան շատ մարդիկ են անկեղծորեն սիրում նրան, այնքան նրա համար ապրելը հեշտ է լինում և իրեն ավելի երջանիկ է զգում: Միայն երջանիկ, լավատեսորեն տրամադրված մարդը կարող է երջանիկ ընտանիք կազմել և կյանքի նկատմամբ իր դրական մոտեցումները փոխանցել ընտանիքի մյուս անդամներին:


Իդեալական ընտանիքը մտացածին չէ, այն իսկապես իրականության է վերածվում, երբ փոխադարձ սիրով կապված մարդիկ պատրաստ են լինում համատեղ նվիրվել նոր Մարդու՝ սեփական զավակի դաստիարակման դժվարին գործին:
Ընտանիքում ամենակարևորը ՍԵՐՆ է:

Ընտանիքում համերաշխության մթնոլորտը հատկապես կարևոր է զավակների մեջ սիրելու կարողություն սերմանելու համար: Ծնողների սերը զավակների հանդեպ չափազանց կարևոր է, սակայն այն չպետք է այնքան ուժգին լինի, որ վերածվի տիրելու ցանկության: Պետք է երեխաներին ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորություն տալ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->