>

Իմ տղան ոչնչից չվախեցավ. զոհված հերոս օդաչու Վալերի Դանելինի մայրը (Տեսանյութ)

Վալերին ռազմական օդաչու էր, բավականին պատրաստված, հայրենիքի նվիրյալ զավակ։ Սեպտեմբերի 29-ին մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալիս զոհված օդաչու Վալերի Դանելինի մասին ՀՀ ՊՆ «Զինուժ» ծրագրին պատմել է նրա հրամանատար Արմեն Նիկողոսյանը։




Քոչարյանի զոհերը

Մոր՝ Ռիտա Վարդանյանի, խոսքով՝  Վալերին մանկուց երազել էր օդաչու դառնալ.




«Թռիչք չունենալու օրերը նրա համար սովորական, ոչինչ չնշանակող օրեր էին, բայց երբ թռիչք էր ունենում, կարծես աշխարհն իրենը լիներ։ Երբ տուն էր գալիս՝ իրենից գոհ ասում էր, այսօր երկու թռիչք ունեցա», պատմել է հերոս օդաչուի մայրը։


«Իմ պապերի կիսատ թողած գործը նա շարունակեց։ Նա զոհվեց, բայց իր առաջադրանքը կատարեց», պատմել է հայրը՝ Միշա Դանելինը։

Մայրն ավելացրել է, որ մարտական գործողությունների սկզբում որդին իրենց ասել է, թե ոչնչից չի վախենում. «Ասում էր՝ կգնամ ու պարտքս կկատարեմ, ոչնչից էլ չեմ վախենում։ Իմ տղան ոչնչից չվախեցավ»։


Տեսանյութը ստորև`

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->