>

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Ինչպես նշել է Կրեմլը, երկու պետությունների ղեկավարները «կտրուկ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաեւ մտահոգություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ»:

Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի եւ դեէսկալացիայի կոչ են արել:

loading...




«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի, դեէսկալացիայի եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ են արել»,- ասվում է հաղորդագրության մեջ:





Մամուլի ծառայությունը հավելել է, որ զրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով կարգավորումը այլընտրանք չունի: «Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:

Նրանք պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման»,- տեղեկացրել է Կրեմլը:

Պուտինը հաստատել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու փորձերի եւ օրինական իշխանությունների վրա արտաքին ճնշման անթույլատրելիության վերաբերյալ:


«Անդրադարձ է կատարվել նաեւ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Ռուսական կողմը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի եւ օրինական իշխանությունների վրա արտաքին ճնշման անթույլատրելիության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:

The presidents of Russia and France, Vladimir Putin and Emanuel Macron, discussed the situation in Nagorno-Karabakh and Belarus, the Kremlin press service reported.

The telephone conversation was initiated by the French side. According to the Kremlin, the two leaders “strongly condemned the sharp escalation of the situation in the Nagorno-Karabakh conflict zone, as well as expressed concern over the ongoing hostilities.”



Putin and Macron called on the conflicting parties to a speedy and complete ceasefire and de-escalation.

“The sharp aggravation of the situation in the Nagorno Karabakh conflict zone was discussed in detail. There is serious concern about the ongoing large-scale hostilities. “Vladimir Putin and Emanuel Macron called on the opposing parties to implement a speedy and complete ceasefire, de-escalation and maximum restraint,” the statement said.

The press service added that during the conversation it was mentioned that there is no alternative to the political and diplomatic settlement of the Nagorno Karabakh crisis. “In this context, special criteria for further cooperation were considered, first of all, in the format of the OSCE Minsk Group. “They have expressed readiness to issue a statement on behalf of the leaders of the Minsk Group (Russia, France and the United States) co-chairing countries in favor of an immediate end to the armed conflict and the resumption of negotiations,” the Kremlin said.

Putin reaffirmed the position of the Russian Federation on attempts to interfere in the internal affairs of a sovereign state and the inadmissibility of external pressure on the legitimate authorities.

Сообщение Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում․ տեսեք ինչ են պատրաստվում անել նրանք․ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin