>

Լևոն Հայրապետյանի մտերիմ ընկեր Արթուր Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսքի ազատության բացառիկ դրսևորումներ ռոբերտ քոչարյանից և իր բանդայից:




Քոչարյանի զոհերը

2004թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20:40-ի սահմաններում, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության գրասենյակի մոտ պայթեցվել է խմբագրությանը պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը հիմնականում վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:




2007թ. դեկտեմբերի 12-ին ժամը 4:30-ի սահմաններում պայթեցրել են «Չորրորդ իշխանություն» թերթի` Նալբանդյան 50 հասցեում գտնվող խմբագրությունը:

Թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը հնարավոր պատճառների մասին խոսելիս, նշեց, որ բնականաբար այն հրապարակումներն են, որոնք ուղղված են կոնկրետ մարդկանց դեմ, նա չբացառեց, որ պատահածը հենց վերջինների ձեռքի գործն է»:


06.09.2006թ. — Առավոտյան ժամը 10-ի սահմաններում Կոմիտաս փողոցում գտնվող իր տնից դուրս գալուց հետո ծեծի է ենթարկվել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը։ Սպորտային կազմվածքով եւ սափրագլուխ երկու անհայտ անձինք նրան տապալել են գետնին ու սկսել հարվածներ տեղալ։ Բացարձակապես ոչինչ չեն խոսել, չեն հայհոյել։ Հենց որ շքամուտքում մարդիկ են երեւացել, հարձակվողները վայրկենապես հեռացել են։

11.08.2008թ. — Ավան համայնքում առավոտյան Ժամը 9։40-ի սահմաններում ծեծի է ենթարկվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը։ Երկու անհայտ անձինք` մեկը` սափրագլուխ, մյուսը` սպորտային կազմվածքով, հարձակվել են թիկունքից, նրան տապալել գետնին ու սկսել հարվածներ տեղալ։ Լրագրողի բարձրացրած աղմուկից հարձակվողները դիմել են փախուստի։ Լուսինե Բարսեղյանը տեղափոխվել է հիվանդանոց։


18.08.2008թ. — Կենտրոն համայնքում երեկոյան հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Հրաչ Մելքումյանը։ Վերջինս Մաշտոցի պողոտայով տուն վերադառնալիս է եղել, երբ Կոնսերվատորիայի այգու միջից մեկը կանչել է նրան։ Կարծելով, որ դա իր ծանոթներից մեկն է, լրագրողը մոտեցել է։ Ձայն տվողն անսպասելիորեն հարձակվել է նրա վրա եւ սկսել հարվածներ տեղալ` միաժամանակ հայհոյելով «Ազատություն» ռադիոկայանն ու նրա հաղորդումները։

Վերը բերվածի ֆոնին թերեւս ավելորդ է դառնում հիշել, որ այդ ընթացքում նաեւ ավտոմեքենաներ ու գրասենյակներ են այրվել։ Մասնավորապես 2005 թվականին հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան։ 2008 թվականին հրդեհվել է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի գրասենյակի պատուհաններից մեկը։ Նույն 2008 թվականին այրվել է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի ավտոմեքենան։

 

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->