>

«Տարոն Մարգարյանի տեղը երևո՞ւմ է քաղաքապետարանում»,- դիմելով Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանին, հարցրին լրագրողները:


«Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ լավ են, գեղեցիկ: Հանդիպել ենք, այո: Նրա լիազորությունները դադարել են, բայց մեր մարդկային հարաբերությունները չեն սառել:







Քոչարյանի զոհերը

Ինչ վերաբերում է քաղաքապետարանին, աշխատանքներն ընթանում են բնականոն, որևէ շեղում չկա»,- ասել է Արեյանը՝ հավելելով, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել Տարոն Մարգարյանի հրաժարականի քայլը:


Անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ու «ՔՊ» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Մարությանի թեկնածությանը, Արեյանն արձագանքել է.


«Հայկ Մարությանի մասին որևէ բան չունեմ ասելու, որևէ գնահատական տալ չեմ կարող, կոռեկտ չէ: Նա անձ է, ով ունի իր որակական հատկանիշները»:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->