>

Վերջին անգամ, երբ Սլավայի հետ խոսեցի, ինքը հարցնում էր, թե ինչ են խոսում այստեղ:








Քոչարյանի զոհերը

Ես իրեն ոչ մի բաց բան չեմ ասել, ասել եմ, որ պատերազմական իրավիճակ է, ասել է գիտեմ, դա տեսնում եմ, երբ ամեն ինչ վերջանա, կպատմեմ իմ տեսածը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Սլավա Բադալյանի քույր Վիկտորիա Բադալյանը:

«Ինքն արդեն անվճար մագիստրատուրա էր ընդունվել, բանակից պիտի գար ու ուսումը շարունակեր: Ասում էր՝ այնքան եմ ուզում համ սովորեմ, համ դասախոս աշխատեմ, համ լուրերի հաղորդավար դառնամ, միջազգային վերլուծաբան:


Իր երազանքները սրանք էին: Այսքան խելացի, այսքան շնորհալի, բառեր չեմ գտնում իրեն նկարագրելու համար, ես չեմ հավատում, իր հետ չպիտի նման բան լիներ»,- ասաց նա:


Նշենք, որ Սլավա Բադալյանը կարմիր դիպլոմով ավարտել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, անվճար ընդունվել մագիստրատուրա, որից հետո մեկնել է ծառայության:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->