>

ArmLur.am-ը զրուցել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի հետ: Ըստ փաստաբանի, ՀՀ վերաքննիչ դատարանում դեռևս նիստ չի նշանակվել, այն պետք է նշանակվի դատավորին մակագրվելուց հետո 3 օրյա ժամկետում։ Դատավորն արդեն հայտնի է՝ Ռուզաննա Բարսեղյանն է: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը սեպտեմբերի 25-ից գտնվում է կալանքի տակ:

-Պարոն Սարգսյան, այցելե՞լ եք արդյոք Գագիկ Ծառուկյանին: Տեղյա՞կ եք, ինչպես է իրեն զգում։

-Այո, այցելել եմ։ Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով և խորը ցավ է ապրում մեր զոհված հայրենակիցների համար։ Յուրաքանչյուր այցելության միայն մի քանի րոպեն ենք գործը քննարկում, մնացած ամբողջ ժամանակը հետաքրքրվում է առկա իրավիճակով։




Քոչարյանի զոհերը

-Հարմարվե՞լ է անազատության մեջ գտնվելու հետ։




-Գագիկ Ծառուկյանը բավականին վաղուց էր տեղյակ, որ կալանավորվելու է։Այն պահից սկսած, երբ տեղեկացանք, որ արդեն իսկ «որոշված» է, որ վճաբեկ դատարանը շատ արագ կարգով պետք է մերժի վճռաբել բողոքները վարույթ ընդունելը և գործն այն ժամկետում պետք է ուղարկի առաջին ատյանի դատարան, երբ հերթապահություն իրականացնեն Կենտրոն նստավայրի դատավորները, որտեղ էլ միջնորդության քննությունը պետք է հանձնարարվեր դատավոր Մնացական Մարտիրոսյանին և նա էլ պետք է շատ արագ բավարարեր միջնորդությունը և կալանավորեր նրան։

Գագիկ Ծառուկյանը նույնիսկ ավելնորդ համարեց միջնորդության քննության ավարտին ներկայանալ դատարան և լսել դատարանի՝ այլ անձանց կողմից նախապես որոշված որոշումը։ Դրա փոխարեն, վստահ լինելով, որ դատավոր Մարտիրոսյանը ուզի, թե չուզի բավարարելու է կալանավորման միջնոդությունը, ինքնակամ ներկայացավ ԱԱԾ շենքի մոտ և մուտք գործեց քրեակատարողական հիմնարկ։

-Ունե՞ք այնպիսի ապացույցներ, որոնք հաստատում են, որ այդ ամենը նախապես որոշված է եղել և որ գործը հատկապես դատավոր Մնացական Մարտիրոսյանին պետք է հանձնարարվեր։


-Իհարկե ունենք։ Դրա համար էլ այդ կապակցությամբ հանցագորության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչակա ծառայություն։ Մոտ օրերս պարզ կլինի, թե որքանով են իրավապահ մարմինները շահագրգիռ, որ այս ամենը բացահայտվի և թե արդյոք ի վիճակի են գոնե քրեական գործ հարուցել և իմ մատնանշած ապացույցները ձեռք բերել։ Թե, ինչպես միշտ, իրենց համար ոչ ձեռնտու գործի ընթացքը հենց հիմքից կասեցնելու են՝ դեռևս քրեական գործ չհարուցած, այսինքն՝ նույնիսկ քրեական գործ չեն հարուցելու։ Ընդ որում, նշեմ, որ բավարար է միայն ստանալ համապատասխան փոստային բաժանմունքի հեռախոսահամարի մուտքային հեռախոսազանգերի վերծանումները և վստահաբար կպազրվի, թե վճռաբեկ դատարանի որ աշխատակիցն է այդքան անհանգիստ եղել՝ արդյոք պաշտպանը ստացել է իրենց կողմից ուղարկված որոշումը, իսկ դրանից հետո էլ անձամբ գնացել փոստային բաժանմունք, առձեռն ստացել հետադարձ ծանուցման կտրոնը, արագ հասցրել վճռաբեկ դատարան, որ հանկարծ ժամկետների շեղում չունենան և կարողանան գործն ուղարկել Կենտրոն նստավայրի հերթապահության ժամանակ։ Որևէ այլ դեպք, վստահ եմ չենք գտնի, ո վճռաբեկ դատարանի աշխատակիցն այսպիսի շահագրգռվածություն ունեցած լինի, իսկ եթե կա շահագրգռվածություն, ապա պետք է պարզել, թե ինչում է այն կայացել, ով է եղել հանձնարարողը,էլ ովքեր են շահագրգռված դրանում և այլն։

-Ի՞նչ կասեք դատարանի որոշման վեաբերյալ, արդյոք այն հիմնավոր է։


-Կարծում եմ, որ դատավոր Մարտիրոսյանի որոշումը պետք է վերլուծվի իրավաբան ուսանողների հետ և դրա օրինակով պարզաբանվի, թե ինչպիսին չպետք է լինի դատավորը և դատարանի որոշումը։ Այն ուղղակի բառերի կույտ է և իր մեջ կալանավորման որևէ օբյեկտիվ հիմնավորում չի պարունակում։ Պետք էր արագ որոշում կայացնել՝ կայացրել է, ինչպես որ նախկինում է կայացրել նմանատիպ որոշումներ։
Ըստ էության դատավորը գտել է, թե իբրև առկա է մտավախություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը և դա այն դեպքում, որ մեղադրյալ ներգրավվելուց հետո արդեն իսկ անցել է մոտ 4 ամիս և այդ ընթացքում նա ոչ միայն չի խոչընդոտել գործի քննությանը, այլ նույնիսկ նման որևէ փորձ չի կատարել։

Դատավորը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրն ու նախագահն է, ուստի ունի մեծ հեղինակություն, կապեր և ազդեցություն կուսակցության մյուս անդամների նկատմամբ,ինչպես նաև վկայակոչել է համացանցում տարածված՝ 4 պատգամավորների կողմից գրված փաստաթղթերը և եզրահանգել, որ այդ ամենից ելնելով առկա է մտավախություն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Իհարկե, դատարանները վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հիման վրա միշտ նշում են, որ կալանավորման հիմքը ենթադրում է ապագային վերաբերող կանխատեսական գործողություններ, սակայն դա չի կարող այս դեպքին վերաբերել, քանի որ կանխատեսելու և ենթադրելու փոխարեն արդեն իսկ մոտ 4 ամիս փաստացի տեսել են, որ նա այդ նույն հեղինակությամբ, կապերով և ենթադրյալ ազդեցությամբ որևէ կերպ չի խոչընդոտում և չի էլ փորձել խոչընդոտել գործի քննությանը, ավելին՝ խիստ պատշաճ վարքագիծ է դրսևորել, ոպիսի հանգամանքը դատարանում հաստատեց նաև մեղադրանքի կողմը։
ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ https://armlur.am/1047201/?fbclid=IwAR24HSUW2k26l9jVXplQ298S9eAMEH6FJKZTky-q6AvRbuRBT5kIiYD8yxM

ArmLur.am spoke with the lawyer of Prosperous Armenia Party leader Gagik Tsarukyan Yerem Sargsyan. According to the lawyer, a session has not been appointed in the RA Court of Appeals yet, it must be appointed within 3 days after the judge signs. The judge is already known, it is Ruzanna Barseghyan. Let us remind that G. Tsarukyan has been in custody since September 25.

  • Mr. Sargsyan, did you visit Gagik Tsarukyan? Do you know how he feels?
  • Yes, I visited. Gagik Tsarukyan is very concerned about the war situation, he feels deep pain for our killed compatriots. We discuss the case for only a few minutes of each visit, the rest of the time he is interested in the current situation.
  • Has he adapted to being in prison?

Gagik Tsarukyan has known for a long time that he will be arrested. From the moment we learned that it has already been “decided” that the Court of Cassation must very quickly refuse to accept the appeals, the case must be sent to the Court of First Instance. When the judges of the Kentron residence were on duty, where the examination of the mediation was to be assigned to Judge Mnatsakan Martirosyan, he too had to satisfy the motion very quickly and arrest him. Gagik Tsarukyan even considered it superfluous to appear in court at the end of the mediation examination, to listen to the court’s decision previously decided by other persons. Instead, being sure that Judge Martirosyan, whether he wanted to or not, would satisfy the motion for detention, he voluntarily presented himself at the NSS building and entered a penitentiary institution.

  • Do you have any evidence that confirms that all this was decided in advance, that the case should have been assigned especially to Judge Mnatsakan Martirosyan?
  • Of course we have. That is why in that connection I submitted a report on the crime to the RA Prosecutor General և RA Special Investigation Service. In the coming days, it will be clear to what extent the law enforcement bodies are interested in revealing all this, whether they are at least able to initiate a criminal case, to obtain the evidence I have pointed out. That, as always, they will stop the process of the case that is not favorable for them from the very beginning, they have not initiated a criminal case yet, that is, they will not even initiate a criminal case. By the way, I woul

Сообщение Գագիկ Ծառուկյանը խիստ մտահոգված է պատերազմական իրավիճակով. Երեմ Սարգսյան появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->