>

Ադրբեջանական բանակը 5 օրվա ընթացքում առաջին օրվա համար դրված ոչ մի խնդիր չի իրականացրել։

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարենոկը։




Քոչարյանի զոհերը

«Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը պլանավորել, նախապատրաստվել ու սկսել է իրականացրել գրոհային օպերացիա։ 5 օրը շա՞տ է, թե՞ քիչ։




6 օրում Իսրայելը հողին է հավասարեցրել մի քանի անգամ իր ուժերը գերազանցող արաբական կոալիցիան, 3 օրում Կարմիր բանակը գրավել է Քյոնիգսբերգը։ Կարծում եմ՝ 5 օրում Ադրբեջանի Զինուժը չի իրականացրել անգամ մոտավոր խնդիրները, օրվա խնդիրը։

Իլհամ Ալիևի համար «ոսկե ժամանակը» բաց է թողնված, քանի որ ոչ մի զգալի արդյունքներ չկան՝ չի հաջողվել գրավել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, ոչ մի խնդիր չի հաջողվել իրականացնել»,- ասել է Խոդարենոկը։


Նա նաև կարծիք է հայտնել, որ 2-3 օրից ռազմական գործողությունները կթուլանան։ «Օպերացիան տեղապտույտ է կատարում, հանգել է։ Ինձ թվում է՝ նրանց ռազմամթերքն էլ է ավարտվում, ևս 2−3 օր՝ և այս պատերազմը կթուլանա։


Պետք է արագ պատերազմել, արագ հասնել արդյունքի։

Չես հասցրել լուծել այդ խնդիրներն առաջին երկու օրվա ընթացքում, հետագայում էլ այն չես լուծի՝ անգամ երկու շաբաթում և նման փոխհրաձգությունների պայմաններում»,- հավելել է ռազմական փորձագետը։

Сообщение Ադրբեջանի ռազմամթերքն ավարտվում է, ևս 2-3 օր՝ և այս պատերազմը կթուլանա․ ռուս ռազմական փորձագետ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->