>

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը դեռ չի որոշել մասնակցելո՞ւ է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, թե՝ ոչ։

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Գեղամ Գալստյանը՝ նշելով, որ հստակ որոշում կունենան կիրակի օրը․




Քոչարյանի զոհերը

«Չգիտեմ, որիշ հարցեր են մեջտեղ եկել, կոնկրետ վարչապետը առաջադրեց իր թեկնածուին․․․ Ուղղակի գիտեք ի՞նչ կա, տենց կլոունի հետ քաղաքական դաշտ մտնելը էն չի էլի»։




-Դուք լավ չեք վերաբերվո՞ւմ Հայկ Մարությանի թեկնածությանը։

-Ես լավ չեմ վերաբերվում, դա իր գործը չի, նա չի կարող աշխատել քաղաքապետ։ Նա կարող է արվեստի վարչության պետ աշխատել, թատրոնների միության նախագահ աշխատել, կարող է գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեկտոր լինել շատ գեղեցիկ, բայց քաղաքապետ լինելու համար պտի երեք էդպիսի կյանք ապրի ու սովորի։


-Տասից ավելի ուժեր են մասնակցելու ավագանու ընտրություններին։ Դուք ո՞ր ուժի թեկնածուին եք տեսնում քաղաքապետի պաշտոնում։


-Էդ եղած թեկնածուների մեջ ես չեմ տեսնում քաղաքապետի գոնե 30 տոկոսանոց արժանի թեկնածու։ Երեւի արդարադատության նախարարը մի փոքր կմոտենա էդ հարցին։ Ես նման մարդկանց խորհուրդ եմ տալիս գնան Հունաստան, Ապոլլոնի դելփյան պատգամի վրա գրված է․

«Ճանաչիր ինքդ քեզ» եւ այնտեղ կողքը կա փառավոր խոսք․ «Ոչինչ չափից ավելի»։ Էդ երկուսը յուրաքանչյուր մարդ իր ականջին պիտի օղ անի։

Աղբյուր՝ Hraparak.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->