>

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, վերջին 40 տարիների ընթացքում գեր մարդկանց թիվ ավելացել է առնվազն երեք անգամով։ Երկրագնդի վրա ապրող ամեն 4-րդ չափահաս մարդ ունի ավելորդ քաշ։ Երևի կարիք անգամ չկա ասել, որ ավելորդ կիլոգրամները միայն բացասական հետևանք են ունենում առողջության վրա և հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է ազատվել դրանցից։

Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչպես ավելի արագ նիհարել։




Քոչարյանի զոհերը

Ուտելուց առաջ որովայնի վրա ձիգ ժապավեն կապեք։ Սնվելու ընթացքում հենց զգաք, որ ժապավենն ավելի է ձգվել և խանգարում է ձեզ, ապա նշանակում է, որ պետք է դադարեք ուտելը։




Իրականում մեր օգտագործած կալորիաների մեծ մասը գալիս են ըմպելիքներից։ Օրինակ՝ մեկ բաժակ նարնջի հյութը պարունակում է 120 կիլոկալորիա և 20 գրամ շաքարավազ։ Կալորիաներով հարուստ ըմպելիքների սպառման քանակը սահմանափակելու համար տափակ ու լայն բաժակների փոխարեն օգտագործեք նեղ և երկար բաժակներ։

Կանոնը շատ պարզ է․ որքան արագ, այնքան շատ։ Այսինքն՝ երբ արագ եք ուտում, ուղեղը չի հասցնում արձագանքել այն ազդակներին, որ արդեն հագեցել եք։ Արդյունքում ուտում եք շատ ավել, քան պետք էր։ Դրա համար ամեն ճաշից առաջ ժամանակ պահեք և փորձեք հնարավորինս դանդաղ ուտել։


Մեկ ժամ տաք լոգանք ընդունելու ընթացքում դուք կայրեք մոտավորապես 130 կիլոկալորիա՝ ճիշտ այնքան, որքան երեսուն րոպե վազելու արդյունքում։

Վնասակար քաղցրավենիքների փոխարեն սեղանին դրեք մրգերով տարա։ Բացի այն, որ թարմ և օգտակար մրգեր կուտեք, սա ևս մի առավելություն ունի․ ասում են՝ երբ աչքի առջև միշտ առողջ սնունդ է լինում, ձեր մոտ ցանկություն է առաջանում միայն առողջ սնունդ օգտագործելու։

Երբ սեղանի վրա կան բազմաթիվ համեղ ուտելիքներ, իսկապես դժվար է դիմադրել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում նստել սեղանի ծայրին՝ գլխավոր ուտեստներից հնրավորինս հեռու, որպեսզի ավելի քիչ ուտեք։


Ուտելիքը մանր մասերի բաժանեք։ Դիետոլոգներն ասում են, որ այդ կերպ դուք ավելի շուտ եք հագենում։

Որքան էլ զվարճալի թվա, երևակայական ուտելիք ուտելը ևս օգնում է։ Համենայնդեպս այդպես են ասում շատ մարդիկ, ովքեր հենց իրենք փորձել են այդ մեթոդը։ Մասնավորապես երբ սոված եք, բայց դեռ սնվելու ժամանակը չէ, պատկերացրեք, որ որևէ համեղ բան եք ուտում, ապա ձեզ համոզեք իբրև այն իրականում կերել եք։

Աղբյուր՝ Blognews.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->