>

ԼՈՒՐԵՐ.com-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջ երկայնքով սկսած 6-օրյա ռազմական գործողություններն այսօր նոր թափ են ստացել. թշնամին կիրառել է կասետային զենք: Այն արտաքինից սովորական ռումբ հիշեցնող բարակ պատերով պատյան է, որում տեղադրվում են տասնյակ փոքրիկ ռումբեր կամ ականներ։




Քոչարյանի զոհերը

Հրթիռով արձակված պատյանի պատերը որոշակի բարձրության վրա պայթում են, և մեծ տարածքի վրա վայր են ընկնում տասնյակ փոքրիկ ականներ․ դրանք կարող են լիցքավորված լինել թե՛ սովորական պայթուցիկով, թե՛ քիմիական նյութով։




Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նման զենքի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված է, հատկապես, քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ.

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը իր ձեռքի տակ ունեցած բոլոր զինատեսակները օգտագործել է. հրթիռային համակարգեր, գրադ կայանքներ, հրետանիներ: Սրանք թշնամու ձախողած փորձերն են, նրանք ձախողել են դեռևս սեպտեմբերի 28-ին՝ պատերազմից մեկ օր հետո»:


Փորձագետը վստահ է՝ մեր համարժեք հակահարվածը թշնամուն Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ազատագրումը կլինի, իսկ զենքերն ու զինատեսակները այլևս էական դերակատարում չեն ունենալու՝ պատերազմի ելքը փոխելու համար:


Հարցին, թե ինչ զինատեսակ պետք է կիրառի հակառակորդը, որպեսզի մենք էլ մեր «Իսկանդերը» օգտագործենք, փորձագետը պատասխանեց.

«Մենք դեռևս չենք օգտագործել մեզ մոտ եղած բոլոր զինատեսակները՝ հաշվի առնելով, եթե օգտագործենք, օրինակ, այդ մեծ հեռահարությամբ և հզորությամբ հրթիռային համակարգը՝ ադրբեջանական բնակավայրերը լուրջ կորուստներ կունենան, որովհետև նրանք իրենց բոլոր զինատեսակները, հիմնականում, տեղադրել են բնակավայրերի ներսում կամ հարակից տարածքներում՝ վտանգելով տեղի բնակչության կյանքը: Դրա համար մենք պահպանում ենք մարդասիրական բոլոր նորմերը, անգամ, պատերազմի ժամանակ»:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->