>

Aysor.am-ը գրում է.

Պատգամավոր Մանվել Գրիգորյանը նախօրեին և այսօր բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոչ թե բուժման, այլ՝ փորձաքննություններ անցնելու նպատակով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:




Քոչարյանի զոհերը

«Հիմա Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է: Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, բայց հիվանդանոց տանելու նպատակն այդ խնդիրները լուծելը չէր: Նպատակն էր պատասխանել քննիչի դրած հարցադրման, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը», — ասաց Ա. Մկրտչյանը:




Նա նշեց՝ հուլիսի 23-ին որոշում էր կայացվել պարզել, թե ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը և արդյոք դրանք համատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսի 23-ին, այս փորձաքննությունները դեռ ավարտված չեն:


«Իսկ նրա հիվանդությունները հայտնի են, անբուժելի և ծանր ու կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում էլ ավելի են ծանրացել: Իր առողջական վիճակը, կարելի է ասել, երեք անգամ ավելի վատ է, քան եղել էր կալանավորվելուց առաջ», — ասաց պաշտպանը:

Դտարկմանը՝ արդյոք բժիշկները, տեսնելով պատգամավորի առողջական վիճակը, փորձաքննությունների անցկացման ընթացքում չե՞ն դրել հոսպիտալացման խնդիր՝ փաստաբանն արձագանքեց.


«Կարծում եմ` ինչպես գործընկերս է հաճախ ասում, կա միտում խոշտանգելու, կա միտում կամք կոտրելու, կա միտում ֆեյքային մեղադրանքով կոտրելու հերոսի կամքը, պայքարել-բողոքելու ցանկությունն ու հնարավորությունը, առայժմ դա չի հաջողվել», — ասաց  Արսեն Մկրտչյանը:

Նյութի աղբյուր՝ www.aysor.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->