>

Սեպտեմբերի 27֊ին նահատակված հերոս որդուս՝ լեյտենանտ ՍՄԲԱՏ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ վեջին լուսանկարն է, նկարված Հադրութ քաղաքում,կ զոհվելուց 3 օր առաջ՝ սեպտեմբերի 24֊ին։


Երբ գնացել էր Հադրութի իր ապրած վարձով տնից անձնական իրերի ու պիտույքների մնացյալ վերջին մասը բերելու Ջաբրաիլի զինվորական(սպաների համար նախատեսնված) հանրակացարան(ամիսներ առաջ ծառայում էր Հադրութ քաղաքի N զորամասում)։







Քոչարյանի զոհերը

Խոհուն ու տաղանդավոր որդիս,որը միշտ դեմքին հեգնական ժպիտով ծիծաղկոտ արտահայտություն ուներ,անչափ նիհար տեսք ունի այստեղ(երբեք այդպիսին չէր եղել) և շատ տխուր ու մտահոգ արտաքին ունի,կարծես գուշակում էր օրեր անց գալիք արհավիրքը։


Ես չեմ փոշմանում,նաև անչափ հպարտանում եմ,որ Հայրենիքի համար հերոս առյուծ որդի ենք ծնել,կրթել,դաստիարակել ու մեծացրել։


Փառք նահատակված հերոս Սմբատիս ու մեր նահատակված բոլոր առյուծ հերոսներին…

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->