>

Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ պաշտպանության բանակը։




Քոչարյանի զոհերը

«Օրվա ընթացքում հյուսիսային եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ:




Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետեւակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են:


Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաեւ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաեւ 3 ինքնաթիռ:


Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք»,- ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->