>

Հաճախ մենք տղամարդկանց վերաբերում ենք ինչպես մեր կողքին ապրող այլմոլորակայիննների, չէ՞ որ երբեմն նրանց վարքը մեր տրամաբանությունից դուրս է: Բայց մենք հոգոց ենք հանում և ասում` «Տղամարդ է…», կարծես թե դրանով կարելի է ամեն ինչ բացատրել: Մինչդեռ տղամարդկանց հասկանալ կարելի է: Ահա նրանց վարքի հիմնական գաղտնիքները:

1. Տղամարդիկ չեն կարողանում տուն հավաքել: Կամ ավելի ճիշտ` հավաքել կարողանում են, իսկ ահա մաքրություն պահպանելուց այդքան էլ լավ չեն: Նրանք շատ հեշտությամբ կարող են հացի փշուրները թափել իրենց իսկ կողմից լվացված հատակի վրա կամ թողնել գուլպաները բազմոցի վրա, ասես ոչինչ չի պատահել: Իսկ մաքուր ափսեների մասին խոսք անգամ գնալ չի կարող:




Քոչարյանի զոհերը

2. Տղամարդիկ չեն բամբասում: Ինչպես նաև չեն խոսում իրենց զգացմունքների մասին, և ընդհանրապես խոսելու մեծ սիրահար չեն: Դա փաստ է, և ոչինչ չես կարող անել դրա հետ:




3. Պիցցան նրանց համար լավագույն ուտելիքն է: Կամ կետչուպով բուտերբրոդը: Բանն այն է, որ տղամարդիկ սովորաբար ուտելիքի հարցում այդքան էլ քմահաճ չեն: Այնպես որ կարող ես չանհանգստանալ, որ քո խոհարարական հմտություններն այդքան էլ հարուստ չեն:

4. Սեքսը լաց լինելու պես բան է: Եթե տղամարդն ուժեղ ապրումներ ունի, բայց չի կարող դրանք փոխադրել արցունքների, մնում է սեքսը: Ուստի եթե սիրելիդ խիստ նեղսրտած է, նրան առաջարկելու բան հաստատ ունես:

5. Տղամարդկանց պետք են ուղիղ և հստակ ցուցումներ: Մոռացիր ակնարկների մասին, նա միևնույն է դրանք չի հասկանա: Խոսիր ուղիղ և հստակ, և սիրելիդ շատ ավելի հասկացող կդառնա:


6. Տղամարդիկ կարողանում են պատրաստել: Դա այդպես է, բայց միևնույն ժամանակ գործում է պիցցայի տեսությունը: Եթե նա ցանկանա, կարող է հաճելիորեն զարմացնել իր սիրելիին, իզուր չէ, որ աշխարհի լավագույն խոհարարները տղամարդիկ են:

7. Բոլոր կանանց մեջ տղամարդիկ ցանկանում են տեսնել մայրիկի: Թեև նրանք ակտիվորեն կհերքեն դա, բայց նրանք ունեն հոգատարության, աջակցության կարիք, նրանք ուզում են, որ իրենց մասին հոգ տանեն և սիրեն: Բայց չենք մոռանում լավ սեքսի մասին:


8. Տղամարդու համար մրսածությունն աշխարհի վերջն է: Ինչպես ասում են` երբ կինն է հիվանդանում, նա ասում է. «Ոչինչ, սիրելիս, ամեն ինչ լավ է, մի քիչ մրսել եմ», իսկ երբ տղամարդն է հիվանդանում, նրա խոսքերն են. «Լսիր այստեղ, կին արմատ, համակարգիչս կտակում եմ կատվիս…»

9. Ընկերները տղամարդու համար սրբություն են: Ավելի լավ է չխառնվել այդ մութ ճահճի մեջ և չվիճել նրա ընկերների հետ, քանի որ նրանք տղամարդու համար կյանքի հարստություն են:

10. Բազմախնդրությունը տղամարդկանց համար չէ: Դա կանանց արտոնությունն է: Տղամարդիկ չեն կարող կենտրոնանալ միանգամից մի քանի բանի վրա:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->