>

Վարդ Սիմոնյանը իր ֆեսբուքյան էջում գրել է.

Հանուն հոր և որդու




Քոչարյանի զոհերը

Մարտակերտի N զորամասում ձայնագրածս տեքստը, որը կարող է ծալել հազարավոր դասականներին. զինվորը զանգեց բանակային ընկերոջից խռոված սիրած աղջկան՝ օրիորդ Մերիին և. ․․
«Ալո, բարև Ձեզ, Մերիի հետ եմ խոսո՞ւմ. Մերի ջան, էս Արսենի մոտիկ ընկերն ա, իրար հետ ենք ծառայում, կներեք էլի, որ ես Ձեզ զանգեցի, երդվում եմ՝ Արսենը չգիտի:




Մերի ջան, քուրս….լսի, Մերի ջան…դե մի հատ էլ ինձ լսի, էլի…Քուրս, ցավդ տանեմ, իմ քուր, էդ սաղ հարցերը հետո, հա՞, հետո, ցավդ տանեմ, էս տղեն գյուլլի բերան ա, էսի սովորական տեղ չի, մենք չենք ասում, չենք խոսում ոչ մի բան, բայց դու իմացի, Մերի ջան, իրան չի կարելի տենց ջղայնացրած, իրա կյանքի հետ ես ախր դու խաղում, քուրս:


Մերի… էսի սովորական վիճակ չի, էդ բաները հիմա պետք չի, ինձ հասկացի, քուրս, ինքը որ գա հասնի, էդ բաները հետո կասես, հետո կանես։ Մերի, լսո՞ւմ ես, Մերի, հասկացի էլի՝ էսի պատերազմ ա, լսեցի՞ր, Մերի, պա-տե-րազմ….

Մերի, պատերազմը խաղուպար չի, քեզ քո ախպոր պես եմ խնդրում, Մերի ջան, քուրս, տղու սիրտը տենց մի ջարդի, տենց բան մի արա Մերի, խնդրում եմ քեզ, Մերի ջան.


Մերի՞… դե պայմանավորվեցինք, քուրս, ես անջատում եմ, դու իրան էն համարով զանգում ես, քուրս: Ցավդ տանեմ, Մերի ջա՜ն…»։
#հաղթումԵՆՔ #հաղթելուԵՆՔ

Сообщение Մերի ջան, էս Արսենի մոտիկ ընկերն ա…Մերի ջան, քուրս….լսի, Մերի ջան…դե մի հատ էլ ինձ լսի.. появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->