>

Armenpress.am-ը գրում է.


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանեց Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քիչ առաջ Անգելա Մերկելի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Գերմանիայի կանցլերին օդանավակայանում դիմավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:







Քոչարյանի զոհերը

Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:


Այցելության շրջանակներում կանցլեր Անգելա Մերկելը հանդիպում կունենա նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Գերմանիայի կանցլերը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Անգելա Մերկելը կայցելի նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:




Նյութի աղբյուր՝ armenpress.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->