>

Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին: Այս մասին այսօր հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:


«Միևնույն ժամանակ Ադրբեջանի զինված ուժերն ինտեսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակերտը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում»,-ասաց նա և նշեց, որ ընդհանուր առմամբ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան մարտերը սկսել են սաստկանալ:







Քոչարյանի զոհերը

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ քիչ առաջ ապատեղեկատվություն է տարածվել Ադրբեջանի կողմից, թե իբրև ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը և նշեց, որ տարածված տեսանյութը որևէ բան չի ապացուցում:


Նա նշեց, որ շատ հաճախ ադրբեջանական լրատվամիջոցները Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ ուղղակի կամ անուղղակի ճանաչում են որպես Հայաստանի մաս:

Ինչ վերաբերում է զինվորի նկարներ հրապարակելուն և նրանց փնտրելուն, Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Սաստիկ պատերազմ է և այս պարագայում բուժհաստատությունները 24 ժամ են աշխատում, կարող են բազում դեպքեր լինեն, որ մարդիկ ուշ հայտնաբերվեն, կամ սխալ տեղեկատվություն հաղորդվեն»:


Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->