>

ԵՊՀ դասախոս Սերգեյ Գրգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Պատերազմը միշտ քեզ անմիջականորեն մոտենալու և սիրտդ տակնուվրա անելու միտում ունի։







Քոչարյանի զոհերը

Քարվաճառի ռազմաճակատում հերոսի մահով ընկավ այս կռվում ինձ համար ամենահարազատ զինվորը՝ իմ սիրելի սան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Խաչիկ Մարտինի Պողոսյանը։

Աշխարհի ամենախելոք երեխաներից մեկը, լուրջ, մտածված, քչախոս ու կամային մարդ։ Խաչիկը որդին է մեր գործընկերոջ՝ ԵՊՀ հոգեբանության բաժնի դոցենտ Նարինե Հարությունյանի, ում մայրական ցավագին հեկեկանքը հեռախոսով լսելու սարսուռը զգացի այսօր՝ մի քանի ժամ առաջ, երբ ընդամենը վախով զանգահարել էի՝ իմանալու, թե ինչ լուր ունեն երեխայից։


Իմ և ընտանիքիս անունից ցավակցում եմ Խաչիկի սգակիր ծնողներին և մյուս հարազատներին։ Խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ, նրա, ով իր մատաղ կյանքը դրեց մեզ պաշտպանելու զոհասեղանին»:


Խաչիկ Մարտինի Պողոսյան

Сообщение Զանգել էի իմանամ` ինչ լուր կա տղայից, զգացի մայրական ցավագին հեկեկանքը հեռախոսով լսելու սարսուռը. Խաչիկ Պողոսյանի դասախոսի գրառումը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->