>

MAMUL.am-ի խմբագրություն են դիմել Ավանի թիվ 57 մանկապարտեզի մի խումբ ծնողներ, ովքեր հայտնել են, որ մանկապարտեզը, որի տնօրենը Տարոն Մարգարյանի մորաքրոջ աղջիկն է՝ Մարգարիտա Հովհաննիսյանը, հունիսի կեսերից վերանորոգման նպատակով փակվեց, և իր դռները պետք է սաների առաջ բացեր ուսումնական տարվա առաջին օրը։


Սակայն, քաղաքապետի հրաժարականից հետո, կանգնեցվեցին շինաշխատանքները։ Մոտ 150-ից ավելի երեխա անորոշ ժամանակով չի հաճախելու մանկապարտեզ։







Քոչարյանի զոհերը

«Տեղեկություններ կան, որ մանկավարժական կոլեկտիվը ևս աշխատանք է փնտրում, ավելին, նույնիսկ լուրեր են պտտվում, որ տնօրենը ներքին կարգով հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մի քանի օր առաջ էլ ժողով է հրավիրել, հայտնել, թե շինարարությունը կշարունակվի, նոր մրցույթում հաղթող կա, բայց չգիտենք՝ այդպե՞ս է, թե՞ փորձում են փափուկ բարձ դնել: Եվ հետո, ի՞նչ կապ ունի շինաշխատանքների դադարեցումը քաղաքապետի հրաժարականի հետ…»,- նշում էին ծնողները:


Նրանց մի մասն այդ ընթացքում այլ մանկապարտեզ է գրանցել երեխաներին, մյուսներն էլ մնացել են սպասելով ու հայտնվել այսպիսի իրավիճակում:


Ի դեպ, տեղեկացնենք, որ նախկին քաղաքապետի մորաքրոջ դուստրը մեկն էր այն տնօրեններից, ովքեր, ըստ մամուլի հրապարակումների, ստիպում էին ողջ անձնակազմին իջնել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ մասնակցելու քաղաքապետի «աջակցությանն» ուղղված ակցիային:

Աղբյուր՝ Mamul.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->