>

«Ուրախ եմ լինել մի երկրում, որն ունի բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց  է  ապագայի առջև»,- Երևանում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցած ցույցերին և թավշյա հեղափոխությանը: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցինք այն մասին, թե ինչպիսին պետք  է լինեն մեր հարաբերությունները: Դրանք շատ լավ են բայց կարող են ավելի ընդլայնվել: Մենք լավ օրակարգ ունենք մշակութային և տնտեսական բնագավառներում: Մենք կարող ենք համագործակցել թվայնացման, ռեսուրսների, պաշարների, կրթության ոլորտում: Հայաստանում գործում են դպրոցներ, ուր խորացված գերմաներեն է ուսուցվում: Գերմանական գիտական կազմակերպությունների հետ հարաբերությունները կարելի է  էլ ավելի խորացնել: Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան խնդրող հայաստանցիների խնդիրը: Մենք այս ոլորտում բավական լավ ենք համագործակցում»,- ասաց Գերմանիայի կանցլերը:




Քոչարյանի զոհերը

Անգելա Մերկելը ուրախություն հայտնեց, որ Հայաստանին հաջողվել է ԵՄ-ի հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիր: Գերմանիան իր հերթին իր ներդրումը կունենան համաձայնագրի կիրակման մեջ հայկական կողմին օգնելու գործում»,- ընգծեց կանցլերը:




Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Անգելա Մերկելը շեշտեց՝ Գերմանիան պատրաստ է նպաստել խնդրի խաղաղ կարգավորմանը:


«Գերմանիան Մինսկի խմբի անդամ է: Լավ կլինի հակամարտությունները լուծել, բայց որ կարևոր է՝ լուծել լավ մթնոլորտում: Գերմանիան պատրաստ է այս առումով աջակցել Հայաստանին»,- ասաց նա:

Խոսելով «Թումո» կենտրոն այսօր կատարած այցից՝ Անգելա Մերկեը նշեց, որ այդ կենտրոնը հրաշալի օրինակ է կրթության բնագավառում՝ երեխաներին հնարավորությւոն տալու նորարար տեխնոլոգիաների ոլորտում դրսևորել իրենց:


«Մենք քննարկեցինք ներքաղաքական հարցեր՝ նաև կոռուպցիայի վերաբերյալ»,- փաստեց Մերկելը:

Աղբյուր` Panorama.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->