>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է` 2018 թվականի օգոստոսի 13-ին «hetq» լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր:







Քոչարյանի զոհերը

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունիրց հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով ներկայացված փաստերով արդյո՞ք ձեռնարկվում է որեւէ քայլ: Եւ ահա ի պատասխան մեր հարցման` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հոդվածն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը:


Ասել է, թե չի բացառվում` ՀՔԾ-ում, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվի նախկին ոստիկանապետի դեմ: Մեկ հիշեցում էլ՝ օրերս քրեական գործ հարուցվեց նրա եղբոր՝ Կարեն Գասպարյանի դեմ, քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով»:


Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->