>

Պատճառ գտեք: Այսինքն վաղ արթնանալու պատճառ: Դա կարող է լինել օրինակ այն միտքը, որ ուշ են քնում միայն անհաջողակները կամ որ շատ անելիքներ ունեք: Գտեք ձեր մոտիվացիան:

Մոռացեք զարթուցիչի «snooze» կոճակի մասին: Այն հստակ դրեք անհրաժեշտ ժամի վրա և վերջ: Հենց զարթուցիչը զանգի, ձեռքը չենք մեկնում դեպի «snooze» կոճակը, այլ արթնանում ենք:




Քոչարյանի զոհերը

Հիշեք «ևս 5 րոպե»-ի հետևանքների մասին: Այդ ևս 5 րոպեն հեշտությամբ վերածվում է 10, ապա նաև 30 րոպեի: Անկողնում մնալու ամեն ավելորդ րոպեն կարող է հանգեցնել նրան, որ կրկին քնեք:




Ամուր քուն մտեք և քնեք բավարար: Առողջ և լիարժեք քունն առույգ օրվա նախապայմանն է:

Դարձրեք ձեր ննջասենյակը հանգստի հաճելի սենյակ: Սկսած պատերի գույնից վերջացրած անկողնային սպիտակեղենի զարդանախշերով: Լավ կլինի, որ անկողինն այնպես դնեք, որ առավոտյան արևը շողա ուղիղ ձեր աչքերին. այդպես դուք հաստատ երկար չեք քնի:

Բացեք պատուհանը: Երբ քնելուց առաջ լավ օդափոխում եք սենյակը, ավելի արագ եք քնում: Ճիշտ հագուստ քնելու համար: Հագուստը պետք է հարմար լինի և ձեզ անհանգստություն չպատճառի: Առավոտյան մինչև ականջները հասած գիշերազգեստը չի նպաստում խորը քնին:


Քնեք երջանիկ մտքերով: Չփորձեք ընկնել վատ հիշողությունների գիրկը կամ մտածել, թե ինչպես է անցնելու հաջորդ օրը: Ընթրիքը պետք է թեթև լինի: Եվ խուսափեք քնելուց առաջ ոգելից խմիչք և կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելուց:

Քնելուց առաջ լոգանք ընդունեք: Կարող եք օգտագործել նարդոսի յուղ, որը շատ է հանգստացնում: Աշխատեք քնել միևնույն ժամանակ: Անգամ հանգստյան օրերին:


Ամբողջովին անջատեք բոլոր լույսերը: Ավելի լավ է քնել լիակատար մթության մեջ:

Ընտրեք ճիշտ երաժշտություն զարթուցիչի համար: Այն չպետք է չափազանց մեղմ լինի, թե չէ չեք զարթնի: Բայց թող նաև շատ բարձր չլինի: Լավ կլինի նաև զարթուցիչը հեռու դնել, որպեսզի ստիպված լինեք վեր կենալ այն անջատելու համար:

Մի բաժակ ջուր: Արթնանալուց հետո լավ կլինի մի քիչ ջուր խմել: Այն կօգնի ձեր օրգանիզմին արթնանալ և դուրս կհանի գիշերվա ընթացքում կուտակված վնասակար նյութերը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->