>

Սովո՞ր ես նախաճաշին յոգուրտ ուտել և նախաճաշդ օգտակա՞ր ես համարում: Իսկ ահա դիետոլոգները, որքան տարօրինակ է, խորհուրդ չեն տալիս սոված փորին յոգուրտ ուտել:

Իմացիր, թե բժիշկներն ինչ մթերքներ խորհուրդ չեն տալիս ուտել սոված փորին:




Քոչարյանի զոհերը

Յոգուրտ: Պարզվում է` դատարկ ստամոքսում այս մթերքը կորցնում է օգտակար հատկությունների մեծ մասը, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս յոգուրտ ուտել նախաճաշելուց մեկ ժամ հետո կամ քնելուց առաջ:




Լոլիկ և խուրմա: Գիտնականները պարզել են, որ խուրման ու լոլիկը նույնպես վնաս են, երբ դրանք ուտում են սոված փորին: Բանն այն է, որ դրանցում պարունակվող դուբիլային թթուն և պեկտինը կարող են հանգեցնել քարերի առաջացմանը:


Բանան: Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում: «Բանանային» նախաճաշը կարող է հանգեցնել օրգանիզմում կալիումա-մագնեզիումային բալանսի խախտմանը: Իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խաթարմանը:

Ցիտրուսներ: Ավելի լավ է օրը չսկսել նարնջի հյութից: Դատարկ ստամոքսում ցիտրուսները հանգեցնում են ալերգիայի և գաստրիտի առաջացմանը:


Քաղցրեղեն: Չարժե առավոտյան ծանրաբեռնել ստամոքսը քաղցրի մեծ չափաբաժնով: Ենթաստամոքսային գեղձը գուցե չկարողանա մարսել այդքան շաքարն ու արտադրել անհրաժեշտ քանակությամբ ինսուլին: Արդյունքում բարձրանում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->