>

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ գլխավոր դատախազին ուղարկված դիմումի վերաբերյալ:

-Տիկին Տոնոյան, 13 կուսակցություններ այսօր գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Ձեր կարծիքով սա ինչ ազդեցություն կարող է ունենալ վաղը հրապարակվելիք որոշման վրա:




Քոչարյանի զոհերը


-Նախ պետք է ասեմ, որ իրականում գլխավոր դատախազին ուղղված այս գրության անհրաժեշտությունը տեսել են հայաստանյան 15 կուսակցություններ, սակայն Արցախում գտնվելու պատճառով ուղղակի ֆիզիկապես չեն կարողացել ստորագրել Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ինչ վերաբերում է նման միջնորդության հնարավոր ազդեցությանը, ապա ես այն առավելապես բարոյական հարթության մեջ եմ կարևորում: Ինչպես հիշում եք օրեր առաջ նաև նման միջնորդությամբ էր հանդես եկել նաև Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ներքաղաքական համերաշխություն և համախմբում: Սա պատերազմի չգրված օրենքներից մեկն է, երբ երկրի համար դժվարին ու օրհասական պահերին թշնամու դեմ պայքարում պետք է համախմվել ու մեկ միասնական բռունցք դառնալ:




Որևէ մեկը մեկ վայրկյան անգամ չի կարող կասկածել, որ ազատության մեջ գտնվելով Գագիկ Ծառուկյանն իր բոլոր ջանքներն ու հնարավորությունները ներդնելու է Արցախի կողքին կանգնելու համար, օգտագործելու է իր միջազգային կապերն ու գործընկերային հաբերությունները հարցին միջազգային հնչողություն տալու և հարցի շուտափույթ հանգուցալուծման համար: Անգամ այսօր լինելով անազատության մեջ Գագիկ Ծառուկյանը մեզ հանձնարարել է օգտագործելով մեր անձական կապերը` միջազգային հանրությանը ներկայացնել ճշմարտությունը։ Սակայն Գագիկ Ծառուկյանն իր կապերով միանշանակ տասնապատիկ անգամ ավելին կարող է անել Արցախի համար:

-Դուք անձնապես ինչ ակնկալիք ունեք Վերաննիչ դատարանից: Ինչ եք կարծում վաղն ինչ որոշում կկայացվի:


-Ես ուզում եմ հավատալ, որ դատարանը կառաջնորդվի առողջ բանականությամբ և կայացված որոշումը կլինի արդարացի և պարոն Ծառուկյանը հենց վաղը հնարավորություն կունենա, որպես խորհրդարանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար իրականացնելու իր գործառույթները: Բազմիցս ասել ենք, որ Գագիկ Ծառուկյանի դեմ ներկայացված մեղադրանքը զուրկ է որևէ իրավական հիմքից, և անգամ այս դեպքում մեղսագրվող արարքը որպես պատժատեսակ նախատեսում է նաև տուգանք: Ավելին, թե՛ ՀՀ գլխավոր դատախազը, թե՛ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանը քանիցս նշել են, որ կալանքը միայն բացառիկ դեպքերում պետք է կիրառվի որպես խափանման միջոց, հատկապես, որ այս ամիսների ընթացքում որեւէ անգամ եւ որեւէ կերպ Գագիկ Ծառուկյանը չի խոչընդոտել իրականացվող նախաքննությանը։


Կրկնում եմ, հուսով եմ, որ վաղը դատարանն առաջնորդվելու է ադեկվատության կանխավարկածով և իմ լավատեսությունն արդարացված է լինելու: Պարոն Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ։ Հիմա երկրի ներսում թշնամիներ ու հակառակորդներ փնտրելու ժամանակը չէ: Այսօր մենք բոլորս մի խրամատ ու մի ճակատ ունենք՝ դա Արցախն ու հայ զինվորի կյանքն է։ Բոլոր ներքաղաքական տարաձայնություններն ու հակասությունները մի կողմ դնելու եւ մեր միասնականությամբ հաղթելու ժամանակն է։ Ու Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխությունը մեր միասնականության ապացույցի կարևորագույն քայլ կարող է լինել։

ArmLur.am talked to PAP MP Iveta Tonoyan about the application sent to the Prosecutor General.

  • Mrs. Tonoyan, today 13 parties wrote a letter to the RA Prosecutor General Arthur Davtyan, proposing to reconsider the decision on pre-trial detention applied to the chairman of the “Prosperous Armenia” party Gagik Tsarukyan. How do you think this will affect the decision to be published tomorrow?
  • First of all, I must say that in fact 15 Armenian parties saw the need for this letter addressed to the Prosecutor General, but because of their stay in Artsakh, they simply could not physically sign the Freedom Party leader Hrant Bagratyan and the NDU leader Vazgen Manukyan. As for the possible impact of such mediation, I use it mostly in a moral sense. As you remember, a few days ago, the chairman of the Bright Armenia party, Edmon Marukyan, made such a motion. This once again proves that today, more than ever, internal political solidarity is needed. This is one of the unwritten laws of w
  • ar, when in difficult and crucial moments for a country, it is necessary to unite in the fight against the enemy and become one united fist. No one can doubt for a second that Gagik Tsarukyan, being at large, will use all his efforts and opportunities to stand by Artsakh, use his international ties and partnership relations to give an international voice to the issue, and resolve the issue as soon as possible. Even today, being in prison, Gagik Tsarukyan instructed us to use our personal connections to present the truth to the international community. However, Gagik Tsarukyan can definitely do ten times more for Artsakh with his connections.
  • What do you personally expect from the Court of Appeal? What decision do you think will be made tomorrow?

  • I want to believe that the court will be guided by common sense, the decision made will be fair, Mr. Tsarukyan will have the opportunity tomorrow to carry out his functions as the leader of the second political force in the parliament. We have said many times t

Сообщение Հիմա երկրի ներսում թշնամիներ ու հակառակորդներ փնտրելու ժամանակը չէ, և Գագիկ Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ. Իվետա Տոնոյան появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->