>

Այս խմորն ուղղակի հայտնագործություն է. շուտով ինքներդ էլ կհամոզվեք դրանում: Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 5 րոպե: Կարող եք պահպանել սառնարանում 2-3 օր: Խմորը շուտ չի թթվում, այնպես որ կարող եք սառեցնել:

Այս խմորից ես պատրաստում եմ  կարկանդակներ, բուլկիներ, պիրոգներ տարբեր լցոններով, պիցցա, բլիթներ, բելյաշ և այլն:




Քոչարյանի զոհերը

Եթե դուք խմորից «վախենում եք», ապա փորձեք այս բաղադրատոմսը, այն հաստատ կստացվի  նաև ձեզ մոտ:




Բաղադրիչներ

✓ Կաթ — 500 մլ

✓ Ցորենի ալյուր — 5 բաժակ


✓ Շաքարավազ — 2ճ/գ

Աղ — 0,5 թ/գ— 0,5 թ/գ

✓ Արևածաղկի ձեթ— 2ճ/գ

✓ Թթխմոր (չոր) — 11 գր.


Պատրաստումը` Ամանի մեջ լցրեք 4 բաժակ ալյուրն ու թթխմորը և խառնեք: Ապա դանդաղ լցրեեք տաք կաթը, ավելացրեք շաքարավազը, աղը, արևածաղկի ձեթը: Խառնեք բոլոր բաղադրիչները:

Այնուհետև դանդաղ լցրեք ևս մեկ բաժակ ալյուր և խառնեք: Խմորը ծածկեք պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան: 2 ժամ անց կարող եք պատրաստել՝ ինչ ցանկանաք: Ավելին թողնել խորհուրդ չի տրվում:

Սառնարանում պահելու դեպքում էլ նախապես պետք է այն հանեք, որպեսզի «հետ գա»: Քաղցրեղեն պատրաստելու դեպքում կարող եք շաքարավազը մի փոքր ավելի լցնել:

Բարի ախորժակ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->