>

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել՝ նշելով, որ մտահոգված է այդ առնչությամբ։

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ նախագահն այս մասին ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։




Քոչարյանի զոհերը

«Սա ողբերգություն է: Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ մեզ համար հարազատ մարդիկ են ապրում»,-ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի՝ ԼՂ շուրջ վերջին իրադարձությունները  գնահատելու խնդրանքին:




«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը դեռևս հեռվում է, բայց պետք է անհապաղ դադարեցնել կրակը»,-հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ որևէ հարց չունի իր դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 280 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։


Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

ԱՂԲՅՈՒՐ

Сообщение «Պետք է անհապաղ դադարեցնել կրակը»․ Պուտինը ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->