>

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 27-ամյա Մուշեղ Մուրադյանը Արմավիրի մարզի Լենուղի գյուղից էր:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնել էր 2011-ին: Պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, մեկնել է Արցախ:




Քոչարյանի զոհերը




Մուշեղի քույրը՝ Անուշիկը, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ եղբոր հետ վերջին անգամ զրուցել են սեպտեմբերի 30-ի առավոտյան, ասել է՝ լավ է:


Քույրն ասում է՝ Մուշեղը սիրում էր ստեղծագործել, խուսափում էր կրկնություններից, որտեղ լինում էր, մի բան սարքում էր. «Ծառայության տարիներին էլ թղթից եկեղեցի էր պատրաստել:

Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ էր, հետո սկսեց շինարարությամբ զբաղվել: Սիրում էր հարմարավետություն, հանգստություն: Առաջարկներ ուներ Հայաստանից հեռանալու, աշխատելու, բայց մերժում էր:


Շատ էր սիրում իր երկիրը, Երևան քաղաքը. իր ամեն խոսքը Երևանի մասին էր»,-պատմեց Մուշեղի քույրը:

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->