>

Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ, այսօր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:


«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են:







Քոչարյանի զոհերը

Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը:


Վալերիյ Օսիպյանը նաև անդրադարձել է ավագանու առաջիկա ընտրություններին և բացառել է ընտրակաշառքի հնարավորությունը.

«Ոստիկանությունը տիրապետում է ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի և խստորեն վերահսկելու է դա»,- հայտարարեց նա:


Աղբյուր՝ Shabat.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->