>

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ պատե րազմ է սկսել Հայաստանի դեմ: Պատե րազմում հերոսի փառքով նահա տակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության: Այսօր զրուցել ենք սեպտեմբերի 30-ին նահ ատակված մայոր Դավիթ Արզումանյանի քրոջ` Ասլի Ասատրյանի հետ:

«Դավիթը ծնվել է 1986 թվականին, 20 տարի իր ծառայությունն է մատուցել հայկական բանակին, ծառայել է հայկական խաղաղապահ զորքում: Ստանձնել է և՛ Սիրիայի, և՛ Աֆղանստանի պաշտպանության նվիրական գործը: Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից:




Քոչարյանի զոհերը

Նա կյանքը չի խնայել հանուն հայրենիքի: Երբ հա կառակորդը մեր դիրքերի ուղղությամբ ար կ է նե տել, Դավիթը, դա շուտ նկատելով, հասցրել է իր զինվորներին զգուշացնել, որ փախչեն ար կի հար վածից: Այս ամենը տեղի է ունեցել վայրկյանների ընթացքում. Դավիթի արագ նկատելու և չփախչելու, այլ զինակից ընկերներին զգուշացնելու շնորհիվ, փրկվել են ութ զինվորներ: Սակայն ինքը և ևս մի քանի զինվորներ չեն հասցրել հեռանալ:




Դավիթը ամուսնացած է ընդամենը հինգ տարի: Ունի փոքրիկ 4 տարեկան երեխա: Նա կյանքով լեցուն մարդ էր ու միշտ շտապում էր, ամեն պարագայում մտածում էր ամեն ինչ հասցնել: Ես երևի չեմ հիշում մի դեպք, երբ հանգիստ նստած հաց ուտեր, չէ՜, միշտ շտապում էր,- արցունքն աչքերին պատմում էր Դավիթի քույրիկը:


Ծառյության պայմանագրի ավարտին ընդամենը երկու տարի էր մնացել, որոշել էր թոշակի անցնել, ժամանակը ավելի շատ տրամադրել ընտանիքին: 5 տարի էր` ամուսնացած էր, բայց 2,5 տարի կինը նրան սպասել է: Աղոթում ենք, որ մեր ընտանիքում նոր Դավիթ ծնվի: 4-ամյա Վլադիմիրը` Դավիթի որդին,

երեկ հեռախոսիս մեջ տեսավ զինվորական նվագախմբի տղաների տեսանյութը, հարցրեց` Ասլի, պապաս իրանց մե՞ջ ա… ասացի չէ, Վլադ ջան, պապան ավելի լավ տեղ ա գնացել… ու էդպես էլ երեխուն չկարողացա բացատրեմ, թե պապան որտեղ ա: Ընկերական շրջապատում էլ, ինչպես ամենուր, յուրահատուկ էր:


Չգիտեմ այնպիսի մեկին, որ Դավիթից նեղացած լինի, կամ Դավիթը որևէ մեկին նեղացներ: Կինը` Շուշանիկը, ասում է, թե նա չէր էլ կարող այլ մա հով մա հանար: Նա իր մա հով էլ փառավորվեց: Դավիթին կոչել են «Օմարի արծիվ»: Կինն էլ նրան այդպես է բնութագրում. «Ինքը իմ արծիվն ա»,-եզրափակեց քույրը:

Сообщение «Օմարի արծիվը»… Ընդամենը մեկ շաբաթ էր, ինչ եկել էր Աֆղանստանից… Դավիթը, կատարելով այս սխրա գործությունը, փրկեց զինվորների կյանքեր, սակայն ինքը հերոսաբար զո hվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->