>

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը:

-Պարոն Բալասանյան, Դուք միացել եք «Լույս Արցախին» նախաձեռնությանը և պահանջում եք իշխանափոխություն Արցախում: Կարծում եք՝ այս փուլում հնարավո՞ր է հասնել իշխանափոխության:

Ոչ, ոչ: Ես չեմ միացել: Վահան Բադասյանն էլ դա հերքել է դեռ երկու ամիս առաջ: Ես իրենց ասել եմ՝ իմ անուն-ազգանունն այդ ցուցակում ի՞նչ է անում, ինձ ասել են, որ հանել են իմ անունը:

-Այսինքն՝ Դուք որևէ անգամ չեք մասնակցե՞լ նրանց նախաձեռնած բողոքի ակցիաներին:




Քոչարյանի զոհերը

-Երբե՛ք:

-Այդ դեպքում ինչպե՞ս է Ձեր անունը հայտնվել «Լույս Արցախին» նախաձեռնության ցուցակում:


-Մենք մտերիմ ընկերներ ենք, ինձ ասել է, որ ուզում է իմ անուն-ազգանունը գրեմ այս նախաձեռնության ցուցակում: Ասել եմ՝ որ չգրես, սա կասկածելու առիթ է տալիս, որ մենք մտերիմ ընկերնե՞ր չենք: Խնդացել է, ես էլ ասել եմ՝ գրում ես, գրի: Բայց հետո լուրերից տեսել եմ, որ Ֆեյսբուքում նման նախաձեռնություն է հանդես գալիս, ես էլ ասել եմ՝ Վահան, ես այս նախաձեռնության անդամներին էլ եմ ճանաչում, բացի դրանից՝ եթե դու հրապարակում ես մի բան, որից ես տեղյակ չեմ, իմ անուն-ազգանունը վաղը առավոտյան կհանես ցանկից: Դա եղել է մոտավորապես երկու ամիս առաջ: Հիմա նորից եմ իմանում, որ իմ անունը հրապարակել են, թյուրիմացություններ են, ես նրանց ասել եմ՝ այդ տգետ, բա ես չէի ասում իմ անունը հանիր:




-Դուք դե՞մ եք այսպիսի նախաձեռնությանը: Նրանք պահանջում են իշխանափոխություն, Բակո Սահակյանի հրաժարականը: Դուք կո՞ղմ չեք Արցախում իշխանափոխությանը:

-Գրում են, թե իբր Արցախում խմորումներ են սկսվել: Բայց նման բան չկա, ի՞նչ խմորումներ, ինչի՞ մասին է խոսքը:

-Հիմա Դուք կո՞ղմ չեք, որ Արցախում իշխանափոխություն տեղի ունենա:

-Ես միշտ էլ կողմ եմ բարեփոխումներին:

-Իշխանափոխության արդյունքում բարեփոխումների՞:

-Ես ընդհանրապես երբևէ որևէ մեկի հրաժարականի պահանջ չեմ ներկայացրել, չեմ խոսել: Նորից եմ ասում, ես այս նախաձեռնությունից տեղյակ չեմ: Միայն գիտեմ, որ ինձ անընդհատ զանգում են, հարցնում են՝ Արցախում այդ ինչ խմորումներ են, ինչ եք ուզում անել:


-Եթե Ձեր եղբայրը Արցախում այդքան կարևոր պաշտոն չզբաղեցներ, կմիանայի՞ք այս նախաձեռնությանը:

-Իսկ ինչ կապ ունի իմ եղբայրը ինձ հետ: Իմ եղբայրը տանն է եղբայր:

-Նկատի ունեմ այն, որ նրա պաշտոն ունենալը Ձեզ համար կաշկանդող հանգամանք լիներ:

-Ոչ մի կաշկանդող հանգամանք, ինքս պարզ, համարձակ և շիտակ տղա եմ՝ իմ սկզբունքներով: Ի՞նչ կապ ունի՝ իմ եղբայրը պաշտոն է զբաղեցնում, թե գեներալ է:

-Իսկ այս խմորումները Արցախում, ըստ Ձեզ, ինչի՞ կհանգեցնեն:


-Բայց կա՞ն ընդհանրապես խմորումներ…

-Հիմա նաև խոսվում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է Արցախը դարձնել հակահեղափոխության կենտրոն:

-Ասում են, բայց ո՞վ է դա ասում:

Ժամանակները փոխվել են, մենք կայացած հանրապետություն ենք, ունենք մեր իշխանավորները, և եթե որևէ մեկը սխալ է անում՝ լինեմ ես, թե ԱՀ նախագահը և թե Անվտանգության ծառայության պետը, ով ուզում է լինի, օրենքի առաջ բոլորը հավասար են:

Ինչ է նշանակում արտահերթ ընտրություններ: Ընտրությունները լինելու են 2020 թվականին, իսկ հիմա և՛ սահմանին, և՛ Արցախի ներքաղաքական կյանքում իրավիճակը խաղաղ է:

-Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Ես դրան որևէ գնահատական չեմ տալիս, գնահատականը կտամ խորհրդարանական ընտրություններից հետո: Կարող եմ ասել, որ այնպես չէ, որ հեղափոխություն եղավ, որովհետև ժողովուրդը Նիկոլին է ուզել, Նիկոլին չի ուզել ժողովուրդը, ժողովուրդը Սերժիկից է ուզել ազատվել, իսկ իր լիդերը եղել է Նիկոլ Փաշինյանը:

-Այսինքն՝ ցանկացած մեկը կարո՞ղ էր նման մոբիլիզացիա անել:

-Չէ, ցանկացած մեկը չէ, պարզապես Նիկոլն իր ընդդիմադիր կեցվածքը միշտ ցույց է տվել, և այն, որ ինքը մաքուր մարդ է, բոլորը գիտեն: Որևէ մեկի հետ առևտրի մեջ չի մտել, որևէ նման բան չի արել, ինքը զուտ պայքար է տարել արդարության համար:

Մարդիկ միացել են նրան, վստահել են և դուխով իշխանափոխություն արել:

Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->