>

Այն, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ բոլոր քրեական գործերն ունեն ոչ թե իրավական այլ քաղաքական նկատառումներ, դա ՓԱՍՏ Է։ Ցավոք, այս անգամ ևս դատարանը չկարողացավ առաջնորդվել օրենքի տառով: Սրա գլխավոր ապացույցն էլ այն է, որ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ ապօրինի կալանքի տակ:
Այն, որ որոշ մարդկանց կեղտոտ, լկտի, բերանբաց սելֆիների և ֆեյքային վարքը դեռևս շարունակում է պահպանվել, դա անժխտելի փաստ է։  Ընդունում եմ, որ պատերազմի ժամանակ անկախ ամեն ինչից պետք է լինի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ։

Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր զոհվում են մեր լավագույն տղաները:  Նրանք իրենց կյանքի գնով են դիմակայում Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմին, հազարավոր զինվորներ էլ այսօր են շարունակում համառ մարտեր մղել: Նման իրավիճակում Գագիկ Ծառուկյանի սիրտը   կտոր-կտոր է լինում, որ չի կարողանում անձամբ գտնվել Արցախի, իր հայրենիքի ու հայ զինվորի կողքին, լիարժեքորեն օգտագործել իր հնարավորություններն ու միջազգային կապերը:




Քոչարյանի զոհերը

Եվ նույնիսկ այս իրավիճակում , երբ մի ամբողջ ազգ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, իշխանության անդամները չեն ուզում գիտակցել պահի լրջությունը, այլապես Գագիկ Ծառուկյանի նման քաղաքական գործչին , ով միջազգային կապեր ունի, հեղինակություն է վայելում չէին պահի ապօրինի կալանքի տակ: Բոլորս գիտենք ինչքան օգտակար կարող էր լինել Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ, բայց արի ու տես, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:




 

Թե ինչ է արել Գագիկ Ծառուկյանն իր ազգի, պետության, բանակի ու Սփյուռքի համար, բոլորն էլ տեսել են ու գիտեն, թե ինչ կարող էր անել Ծառուկյանը հիմա, դա էլ պատկերացնելը դժվար չէր և հենց այս համատեքստում էլ այդ չարվածի ողջ պատասխանատվությունը կրում է այն դատավորը, ով բնականաբար քաղաքական վերանախավի անմիջական ցուցումով, ապօրինի կալանքի վճիռ կայացրեց Ծառուկյանի նկատմամբ:
Կանցնեն այս օրերը, կգա պատասխանատվության պահը և հենց այդ ժամանակ էլ կերևա բոլորի իրական դեմքը։


ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

t is a FACT that all the criminal cases around Gagik Tsarukyan have not legal but political considerations. Unfortunately, this time the court could not be guided by the letter of the law. The main proof of this is that Gagik Tsarukyan will continue to be illegally detained.
It is an undeniable fact that the fake behavior of some

people with dirty, impudent, open-mouthed selfies is still preserved. I accept that during the war, regardless of everything, there must be POLITICAL CONSOLIDATION.
We are at war, our best boys are dying every day. They are fighting the war unleashed by Azerbaijan and Turkey at the cost of their lives, and thousands of soldiers are still fighting hard today. In such a situation, Gagik Tsarukyan is heartbroken that he is not able to personally stand by Artsakh, his homeland and the Armenian soldier, to fully use his opportunities and international ties.


And even in this situation, when an entire nation is facing an ontological problem, the members of the government do not want to realize the seriousness of the moment, otherwise a politician like Gagik Tsarukyan, who has international ties, would not be kept in illegal detention. We all know how useful Gagik Tsarukyan could have been in freedom, but here and there he is being politically persecuted.

Everyone has seen and knows what Gagik Tsarukyan did for his nation, state, army and Diaspora, and it was not difficult to imagine what he could do now; in this context, the judge is responsible for what he did not do. Naturally, on the direct instructions of the political elite, Tsarukyan was illegally detained.
These days will pass, the moment of responsibility will come, and then everyone will eat the real face.
GREEN PRESS

Сообщение Բոլորս գիտենք ինչքան օգտակար կարող էր լինել Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ появились сначала на .


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->