>

Մենք միշտ ձգտում ենք գովել մեր երկրորդ կեսին, բայց, պարզվում է, կան հաճոյախոսություններ, որոնք տղամարդիկ ատում են: Եվ այսպես, դուք եկել եք աշխատանքից և որոշել եք հավաքել բնակարանը: Ձեր սիրելի ամուսինը որոշումը է ձեզ օգնել, բայց շատ դանդաղ է անում կամ սխալ: Մի ասեք նրան հետևյալը. «Սիրելիս, ինչ լավ է, որ որոշել ես ինձ օգնել, բայց ես ավելի արագ կանեմ»: Այս արտահայտությունը խիստ կվիրավորի տղամարդուն, և նա կմտածի, որ բավականաչափ լավը չէ ձեզ համար:

Նման կերպ երբեք մի ասեք հետևյալը. «Ես ապշած եմ, որ դու կարողացար վերանորոգես այս աթոռը»: Անգամ եթե առաջին անգամ եք տեսնում ձեր սիրելիին մուրճը ձեռքին, չփորձվեք արտահայտել ձեր զարմանքը: Նա տան տիրակալն է և ամենայն հայոց վարպետը, միշտ հիշեք դա: Ավելի լավ է ասեք, որ զարմանում եք, թե ինչպես նա այդքան բան գիտի:




Քոչարյանի զոհերը

«Իրականում այս բաժակներն այստեղ չպիտի լինեին, բայց շնորհակալ եմ, որ ջանք ես գործադրել»: Տղամարդիկ հազվադեպ են հասկանում «ջանք գործադրել» արտահայտության իմաստը. նրանց համար ավելի կարևոր է արդյունքը: Եվ եթե նրանք արդյունքի չեն հասել, ուրեմն ձախողել են:




«Միայն քեզ կարող եմ ամեն ինչ պատմել» արտահայտությունը տղամարդու համար ոչ թե կոմպլիմենտ է, այլ անտանելի բեռ: Նա չի ցանկանում լինել ձեր ընկերուհին, քույրը կամ մայրը: Եվ եթե անգամ դուք պարզապես փորձում էիք գովել նրան հասկացող լինելու համար, դա ոչինչ չի փոխում:

«Դու այնքան մռութ ես…»: Մռութ լինում են փափուկ արջուկները, փիսիկներն ու նորածինները: Նա մռութ չէ, այլ տղամարդկային, ուժեղ, խիզախ, հմուտ, բարի, բայց ոչ մռութ:


«Սա իմ ճաշակով չէ, բայց գնահատում եմ, որ ինձ հաճելի բան էիր ուզում անել»: Եվ կրկին մեր խեղճ տղամարդը ձախողել է: Անգամ եթե նրա նվերը վերջին իրն է, որ կգնեիք, մի փորձեք դա նրան ցույց տալ: Թե չէ ձեզ նվերներ անելու ցանկությունը նրա մոտ իսպառ կվերանա: Եթե ուզում եք փոխել նրա ճաշակը, նրբանկատորեն ցույց տուր նրան խանութում այն իրերը, որոնք քեզ դուր են գալիս:

Երբեք մի վերջացրու խոսքդ «բայց ես միևնույն է սիրում եմ քեզ» արտահայտությամբ: Ըստ էության դուք ցույց եք տալիս տղամարդուն, որ գոհ չեք նրանից, որ նա լավը չէ, բայց «միևնույն է սիրում եք նրան»:

Երբեք մի կիսվեք ընկերուհիների հետ սիրելիի ռոմանտիկ արարքների մասին: Այդ խոսակցությունները կհասնեն նրա ընկերներին, իսկ տղամարդիկ այնքան չեն սիրում ռոմանտիկ լինել իրենց ընկերների մոտ: Տղամարդկանց շրջանում ռոմանտիկությունն ասոցացվում է «տուզիկության» հետ:


«Խենթանում եմ փորիկիդ համար»: Անգամ եթե իսկապես խենթանում ես նրա ճարպոտ որովայնի համար, մի ասա դա նրան: Պատկերացրու, թե ինչպես է նա ասում` «Սիրելիս, խենթանում եմ ցեյլուլիտիդ համար»: Դուք պարզապես տեղում կսպանեք նրան:

«Ոչ մեկի հետ ինձ այսքան լավ չեմ զգացել»: Հասկանալի է, որ տղամարդը ցանկանում է բավարարել ձեզ անկողնում: Բայց նա չի ցանկանում լսել, առավել ևս համեմատվել նախկիններիդ հետ: Ուստի անկողնային հարցերում բավարարվիր առանց համեմատության հաճոյախոսությամբ:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->